Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կու գար սիրամարգներով և ուտեստի ընծաներով՝ ինչպես սովորություն էր 30 անոր գալեն առաջ։


Եվ սակայն քանի՜ ժողովուրդը իրեն կը հետևեր ու քանի կը ստվարանար իր աշակերտներուն թիվը, այնքան ալ իր ցավը կաճեր, և անիկա չէր գիտեր, թե ինչո՜ւ իր վիշտը այնքան մեծ էր։ Որովհետև միշտ Աստուծո վրա կը խոսեր, ներշնչվելով կատարյալ աստվածգիտության այն լիութենեն՝ զոր Աստված տված էր իրեն։ Իրիկուն մը դուրս ելավ տասնըմեկերորդ քաղաքեն, և իր աշակերտներն ու մեծ բազմություն մը իրեն կը հետևեին․ լերան մը վրա ելավ ու հոն ժայռի մը վրա նստավ, և իր աշակերտները շուրջր հավաքվեցան, ու բազմությունը ծնրադրեց հովիտին մեջ։

40 Գլուխը երկու ափին մեջ առավ ու լացավ․ և ըսավ իր Հոգիին․— Ինչո՞ւ ցավով ու երկյուղով լեցուն եմ, ե ինչո՞ւ իմ աշակերտները անձնյուրը միջօրեի արևին պայծառությանը մեջ քալող թշնամի մըն է։

Եվ իր Հոգին պատասխանեց․— Աստված քեզ լեցուր իր կատարյալ գիտությունով, և դուն այդ գիտությունը ուրիշներուն հանձնեցիր․ մեծագույն մարգարիտը բաժնեցիր և անկար հանդերձանքը բզքտեցիր։ Այն որ իր ունեցած իմաստությունը ուրիշին կուտա, ինքը բացը կը մնա․ անկիա իր գանձը ավազակին տվողին կը նմանի։ Միթե Աստված քենե ավելի իմաստուն չէ՞․ ո՞վ ես դուն որ 50 ուրիշին տաս Աստուծո քեզի վստահած գաղտնիքը։ Ատենոք հարուստ էի, ու դուն զիս աղքատացուցիր։ Երբեմն Աստված կը տեսնեի, և հիմակ դուն զայն ինձմե ծածկեցիր։

Վերստին լալ սկսավ, քանզի գիտ եր թե իր Հոգին ճշմարտու- թյունր կ'ըսեր իրեն և թե ինք կը նմաներ մեկուն, որ Աստուծո հանդերձին կը պլլվի' ե որուն հավատքը զինքը կը թողու' քանի Աստուծո վրա հավտացողները շատնան։ Եվ ըսավ ինքնիրեն—Ա՜լ Աստուծո վրա պիտի չխոսիմ* այն որ իր իմ աստությունը ուրիշին կու տա, ինքը բացը կը մնա։ ^անի մր ժամ անցնելէ վերջ իր աշակերտները եկան իրենֆ 60+ երկրպագեցին ու ըսին*^*Տե՜ր, Աստուծո վրա խոսե մեղի, որով- հետև դուն կատարելապես կը ճանչնաս զայն, ու քենե զատ ոչ ոք ունի այդ ճանաչողությունը։ Անիկա պատասխաներ* — Կը . խոսիմ ձեզի Երկրի ու Երկինքխ մեջ դտնվող բոլոր բաներուն վրա, րայց ձեզի Աստուծո մասին չեմ խոսիր։