Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
14. ԱՇՆԱՆ ԾՈՎ
(էջ 148)

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ-ում (տե՛ս «Պետրոս Դուրյան» բանաստեղծության ծանոթագրությունը): Ստորագրված է՝ Մ. Կ. Մեծատուրյան։

Առաջին անգամ «Անտիպ» նշումով և թվագրմամբ տպագրվել է՝ «Հայրենիքի քնար», 1908, 4 հոկտեմբեր, թիվ 8, էջ 178: Երկրորդ անգամ «Միսաք Մեծարենց երբ պատանի էր» ընդհանուր խորագրով և թվագրմամբ հրատարակվել է 1914-ին («Նավասարդ», էջ 173):

Տպագրվում է ըստ ինքնագրի:
Ունի բնագրային տարբերություն:

ժողովածուներում տպված են.

5—6 Դեպի բարձունքն ամպերու գորշ զուլաներուն
Իր դողահար նայվածքները կը հանե ան,

Ըստ ինքնագրի ուղղված են՝ գուլաներուն, հառե։

15. ՀԻՇԱՏԱԿԴ
(էջ 149)

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մասիս», 1903, 27 սեպտեմբեր, թիվ 39, էջ 619: Ստորագրությունը՝ Մ. Կ. Մ.:

Ժողովածուներում տպված է.

1. Փըրփրումները քարափին

Ըստ առաջին հրատարակության ուղղված է՝ փըրփուրները։

16. ԱՉՔԵՐԴ
(Էջ 150)

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հանրագիտակ», 1903, 15 նոյեմբեր, թիվ 46, էջ 941: Ստորագրությունը՝ Մ. Կ. Մեծատուրյան։
Փոքրիկ Արշալույսը, որին ձոնված է քերթվածը, անհայտ անձնավորություն է:

17. ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ
(էջ 151)

Առաջին անգամ գրության վայրի նշումով տպագրվել է՝ «Մասիս», 1904, 5 հունիս, թիվ 23, էջ 365: Ստորագրությունը՝ Օր. Ս. Պ.։ Երկրորդ անգամ՝ «Նավասարդ», 1914, էջ 174:
Մեծարենցը բանաստեղծությունը սկզբնապես զետեղել է «Ծիածանում»:

ժողովածուներում բաց է թողնված գրության վայրի հիշատակումը:

18. ՄՇՈՒՇԻՆ ՄԵՋԵՆ
(Էջ 152 )

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ-ում (տե՛ս «Պետրոս Դուրյան» բանաստեղծության ծանոթագրությունը): Ստորագրված է՝ Մ. Կ. Մեծատուրյան։

— 388 —