Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
15․ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ

Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր՝
Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜ երբ իջնե գիշեր:

5 Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր,
Խարույկի մը պես՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մ՛աղվոր՝
Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր:

ՈՒ պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր
10 Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր,
Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր:

Փուշեր նետվեցան օրե օր վերքիս,
ՈՒ հոն հեծեծանք մը բերին հովեր,
Բայց սիրո հույս մը կ՚արևե հոգիս: