Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
20. ԳԱՐՈՒՆԸ Կ՝ԱՊՐՐԵՑՆԵ

Կը Թանձրանան
Տերևներուն
Շեղջեր լըքուն,
Մինչ կը դառնան
5 Դեռ ծառերուն
Մեջ համորեն
Հովերն աշնան,
Պարն ամեհի:

Ու դեպ ի տուն
10 Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծաղներուն.
Միշտ դեպ ի տուն
Ու դեպ ի ներս
15 Բոլոր իղձերս
Ա՛լ տարիր դուն,
Չքնա՛ղ աղուն:
 
Դեպ ի տամուկ
Պատուհանին
20 Ա՛լ կը հառին
Աչքերս հիմակ,
Ու սե՛ր համակ,
Երգըդ կ՚ինջնե
Սրտիս՝ ուր նե
25 Իղձ մը ճերմակ
Պիտի գտնե:

— 54 —