Կես գիշերվան բուրումնահեղց վարդերով,
Որոնք գինով ցող ու շաղի կըսպասեն,
Պիտի հյուսեմ մանյակ մը նուրբ
Շուրջն սպիտակ պարանոցիդ.
Եվ այգուն5
Պիտի գտնես ցողված՝ վարդերն այդ անույշ՝
Իմ արցունքիս ցողերով։
Ու օր մրն ալ,
Երբ թարշամի
Քայռն այդ ծաղիկ անուրջին,10
Պիտի հյուսեմ նոր նարոտներ ոսկելար
Անոր հուշքին տեղ բոսոր,
Իմ համբույրիս բոց ու բուրյան վարդերով
Երազանուրբ ձյունաթորմի ձեոքերուդ
Պիտի բերեմ մեղեսիկե մատնիներ15
Ու քողեքներ արևակե
Եվ երբ անոնց ցոլքը մարի աննըշույլ,
Տենչանքներուս բազմերանգ
Բոցով զանոնք պիտի վառեմ անդադար։
Ու լարերուն տեղ վինին հինավուրց20
Պիտի դընենք արծաթ թելերն ըղձանքներուդ
Որոնք հավետ պիտի թրթռան
Տրոփումներովն իմ սրտիս։
Գինով դյութիչ բուրմունքներեն ծաղիկներուն ըզգլխիչ
Ո՜վ դյութանույշն իմ սրտիս,25
Պիտի հածինք միասին,
Ընթադրելով բույս ու ծաղիկ ու դալար,
Ու լալով