Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կ՚ընդնշմարեմ արտևանները ցըցուն30
Մանիշակե լեռներուն
Մարմաջի մեջ պլլըված
Հսկա հարսեր հեշտամոլ՝
Որոնց տարփանքը կըզգաս
Հեռուներեն, հեռուներե՛ն…35
Ու կը լըսեմ վարերէն թևճակներու նըվագն
թուրերուն վրա թրրթըռուն,
Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երդը
Աղաղակ մը սիրածուփ՝
Սահած ծոցեն դաշտերուն՝40
Ուր ցաները կը վետվետին սիրատարփ։
Ուր երկինքն ալ կը քնանա,
Կապույտներու խորհուրդին մեջ երազելով
Վաղորդայններն երջանիկ։