Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պիտի ըզգա՜մ ես տևաբար25
Բուրումն անոնց ծաղիկներուն,
Որոնք հեշտին կը դառնան պար՝
Լուսացնցուղ ցողով լեցուն։

Պիտի ծըծե՜մ ես անդադար
Հոծ երազանքն անոնց բալին,30
Ու շոզերն՝ որ կր փալփրլին՝
Ոսկեպաղպաջ՝ ինչպես նեկտար:

Պիտի անցնի՜մ ես խանդավառ
Այդ լուսոռոգ ուղիներեն.
Ես՝ ուխտավոր ուղեմոլար՝35
Խորհրդածուփ թափառելեն։

Պիտի անցնի՜մ ես Անհունին
Հավերժալուռ երկինքներեն,
Մինչև հույզերս ամեն թոշնին՝
Ու ես երկիր դառնամ նորեն։40