Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/98


9. ԱՌՆՉՈԻԹՅՈԻՆ

Այսօր կաթվարդ երազե մը արթնցա,
Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր
Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա
նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թևեր։

Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ.
Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա
Այն լուսոռոգ պատարագին սրբանվերճ
Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա։

Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜,
Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս'
Զոր ճոճեցին մինչև առտու, մինչև Հո՜ւյս,
Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա։

Այսօր լույսի ծութի մը մեջ արթնցա,
Գիրկս անհամար գգվանքներու է բացվեր․
Այսօր, Հոգի՞ս, պիտի բերեն քեզ ընծաճ
Մանուկ բույրեր և աղջրկան պես հովեր։

Ման ուկ բույրեր և աղջրկան պես հովե՜ր'
Որոնց շուրթերն էին փնտռեր ընդերկար,
Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր․
Երանոլթյո՜ ւն, լույս րոպեին մեջ եր կա՜ր…

Եկո՜ւր, անցնինք ծառաստանեն այս էույսին,
Ու բացատքեն Գույնին, Զևին ու Ոույրին„
Եկո' ւր, Հոգի՜ս, եկուր երթա նք միասին,
Մինչև եդեմն աստվածաձայն, մինչև Կի՜ն…
_ 9Я