Jump to content

Էջ:Mshak, 1873, issue 10.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
№ 10. Մարտի 15.
Մարտի 15․ № 10.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Փոխատու ընկերութիններ։ — Ներքին տեսութիւն։ Փոխատու ընկերութիւնների կանօնդադրութիւնը։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Խմբագրին։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Հռօմի պապը և Եւրօպա։ Նամակ Կ. Պօլսից։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ Նիկօղայոս Կօպերնիկ։


ՓՈԽԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Մշակի“ թէ անցեալ տարվայ, թէ ներկայ տարվայ ընթացքում մենք շատ անգամ խօսած էինք մեր յօդվածներում արդիւնաբերող (գիւղական և քաղաքային) դասի տնտեսական թշուառ դրութեան վրա, շատ անգամ յայտնած էինք իրողութիւններ թէ ինչպէս հարստահարում են նրանց կապիտալիստներ։ Մենք չէինք թագցնում, որ բոլորովին չենք համակրում այնպիսի հիմնարկութիւններին, ինչպէս օրինակ Փոխադարձ կրէդիտի ընկերութիւնը, որ գործիք է լինում հարուստների ձեռքում էժան կրէդիտ ստանալու և մատչելի չէ միջին և փոքր դասի արդիւնաբերողներին, շատ անգամ ընդհանուր և առաջնորդող յօդվածներով գրգռեցինք ընկերակցութեան միտքը, հարմարեցնելով նրան թէ գիւղական երկրագործ, թէ քաղաքի արվեստաւոր դասի պահանջներին և վերջապէս քանի մի անգամ աշխատեցինք ծանօթացնել ընթերցողին փոխատու ընկերութիւնների կազմակերպութեան հետ (տես. „Մշակ“ № № 9, 47 և այլն 1872)։

Մեր յայտնած տեսական մտքերը օդից վերցրած չէին, այլ դէպքերի մեծ մասում հաստատվում էին գաւառական նամակագրութիւններով և գործնական կեանքից առնված յօդվածներով...

Գիւղական ժողովուրդը իր արդիւնաբերածից ինքն լիապէս օգուտ չէ քաղում, որովհետև միշտ պարտապան է մնում ունևոր վաշխառուների... Նեղ ընկած ժամանակ գիւղացին կրէդիտի հարկաւորութիւն է զգում, բայց կարող է փոխ առնել մի յայտնի գումար միայն ահագին տոկոսներով...։

Համարելով գիւղական փոխատու ընկերութիւնները միակ միջոց գիւղացուն էժան կրէդիտ առաջարկելու համար, մենք ընդհանրապէս խօսած էինք այդ հիմնարկութեան վրա, բայց յիշեալ հասարակական հիմնարկութեան բուն կազմակերպութիւնը անծանօթ էր մնում ընթերցողին։

Այժմ մենք հարկաւոր ենք համարում, մեր գրականական գործունէութիւնը այդ ուղղութեամբ շարունակելու, յիշեալ գաղափարը մշակելու և ժողովրդի մէջ նրան արմատացնելու համար, ներկայացնել այս համարի Ներքին տեսութեան մէջ Փոխատու ընկերութիւնների մինիստրութենից հաստատված կանօնադրութիւնը, որի օրինակով, այս կամ այն մասնաւոր փոփոխութեամբ տեղական պահանջներին յարմար, անթիւ ընկերութիւններ հիմնվեցան Ռուսաստանում։

Կանօնադրութեան այդ օրինակով, դարձեալ մտցնելով այս կամ այն մասնաւոր և տեղական պահանջներին յարմար փոփոխութիւն, կարելի է հիմնել և քաղաքների արվեստաւոր դասի համար փոխատու ընկերութիւնները։

Ժողովրդի ստորին, աշխատող դասը, այսինքն գիւղացի երկրագործը և քաղաքացի արվեստաւորը իւրաքանչիւր հասարակութեան հիմք և տնտեսական ոյժ են կազմում։

Նրանց դրութիւնը բարելաւացնելով կարելի է բարւոքել և ամբողջ հասարակութեան տնտեսական դրութիւնը։

Ի՞նչ կասէինք, եթէ մի երկրի ազգային լուսաւորութեան գործի մէջ վերանորոգութիւններ անելու ժամանակ, սկսէին համալսարանների և բարձր ուսումնարանների հիմնելուց, արհամարհելով ժողովրդական տարրական ուսումնարաններ, որք ազգային լուսաւորութեան հիմք են...

Նույնպէս և տնտեսական կողմից, սորանման բռնած ընթացքը վնասակար և անբնական կը լինէր։

Քանի մի տարի է արդէն, որ մեր կովկասեան հասարակութեան մէջ շարժում է նշմարվում հասարակութեան տնտեսական դրութիւնը բարւոքելու, հիմնելով կամ դիտաւորութիւն ունելով հիմնել զանազան բանկեր, ընկերութիւններ, բաժանորդական ընկերակցութիւններ և այլն։

Մենք ընդէմ չենք այս տեսակ հիմնարկութիւններին՝ հասարակական մի նոր օգտաւէտ հիմնարկութիւն յայտնվելուն պէս, մենք առաջիններից ենք լինում, որք ոչ թէ միայն ողջունում ենք, բայց և աշխատում ենք մեր համեստ խորհուրդներով մի յարմար ուղղութիւն տալ յիշեալ հիմնարկութիւններին։

Միայն թէ մեր կարծիքը այն է, որ հարկաւոր է միշտ սկզբից սկսել՝ նախքան հիմնվէին Առևտրական և Փոխադարձ կրէդիտի բանկերը (կամ գոնէ զուգընթաց սրանց հետ) պիտի մտածէինք հիմնել և հասարակութեան արդիւնաւոր, աշխատող դասի համար այնպիսի ընկերութիւններ, որք ներկայացնելով նրանց էժան կրէդիտը, ազատէին նրանց վաշխառուների ձեռքից, որոնցից կախված է նրանց ամբողջ տնտեսական գոյութիւնը և ուրեմն բարվոքէին նրանց դրութիւնը։

Այսուհետև, երբ ընթերցողը կը ծանոթանայ կանօնադրութեան օգնութեամբ փոխհատու ընկերութիւնների կազմակերպութեան հետ, մեզ աւելի հեշտ կը լինի շարունակել մեր գրականական գործունէութիւնը յիշեալ տնտեսական գաղափարի վերաբերութեամբ։


ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ՆԱԽԱԳԻԾ

Գիւղական փոխատու ընկերութեան կանօնադրութեան.


Ընկերութեան նպատակը։

Ընկերութիւնը հիմնվում է այն նպատակով, որ հնար տայ որ և իցէ տեղի բնակիչներին. 1) գումար փոխ առնել չափաւոր տոկոսով և 2) շահաւէտ կերպով յանձնել իւր հաւաքած գումարը։

Ընկերութեան միջոցները։

§ 1. Ընկերութեան միջոցները բաղկանում են.

ա) Անդամների մասնաբաժիններից, որոնք կազմվում են նոցա տուրքից (տես § 2) և նոցա պատկանեալ շահերից, որոնք հասնելու են իւրաքանչիւր անդամին ընկերութեան օգուտներից (տես § 3).

բ) Պատրաստի գումարից, որ կազմում է հասարակաց սեփականութիւն և պատկանում բոլոր անդամներին. նորա կազմութեան եղանակը և նշանակութիւնը բացատրուած են այս կանօնադրութեան § 6—9, և.

գ) Դրամագլուխներից, որոնք փոխ է առնում ընկերութիւնը թէ կողմնակի անձանցից և թէ իւր անդամներից զան ժամանակներով կամ առանց ժամանակ որոշելու։

ա) Անդամների մասնաբաժինները.

§ 2. Իւրաքանչիւր անդամին պատկանած մասնաբաժնի ամենամեծ չափը նշանակվում է 100 ռուբլի, բայց այդ չափը կարող է աւելի մեծանալ նայելով ընդհանուր ժողովի վճռին։


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ


ՆԻԿՈՂԱՅՈՍ ԿՈՊԵՐՆԻԿԸ


Ներկայ 1873 թ. փետրուարի 19-ին Թորն քաղաքում կատարուեցաւ չորս հարիւր ամեայ յիշատակը այն մարդու ծննդեան, որ ամենից աւելի պատկանում է ամբողջ աշխարհին։ Այդ մարդը Նիկողայոս Կոպերնիկն է։ Գերմանիան և Լեհաստանը մինչև այժմ վիճում են միմեանց հետ այդ աստղաբաշխութեան հօր ծագման մասին. իւրաքանչիւրը նոցանից իւրեան է սեփականում նորան։ Վէճը առաջ է գալիս նորանից, որ Թորն քաղաքը՝ Կոպերնիկի հայրենիքը, երկու հարիւր տարու չափ գտնուելով գերմանական ասպետների իշխանութեան տակ, 1410 թուի Տոնէնբուրգի պատերազմից յետոյ, այլ ևս չը կարողանալով տանել ասպետների բռնութեանը ու ճնշող հարկերին, ապստամբեցաւ ու այժմեան արքունական Պրուսիայի ուրիշ քաղաքների հետ ինքնակամ մտաւ Լեհացւոց Կազիմիր IV թագաւորի իշխանութեան տակ։ Չը նայելով այդ փոփոխութեանը, երկրի մէջ տիրում էին դեռևս գերմանական լեզուն, սովորութիւնները, օրէնքները, կառաւարութեան եղանակը մանաւանդ պաշտօնական տեղերում, որոնք համարեա միայն գերմանացւոց ձեռքն էին և որոնց կարգին իւր ծագումով պատկանում էր Կոպերնիկը, բացի դորանից նորա մօտիկ ազգականները գերմանացիք էին. նա ինքը խօսում էր գերմաներէն։ Իսկ Լեհացիքը իւրեանց իրաւասութիւնը հիմնում էին նորա վերա, որ նորա ծննդեան ժամանակ Թորն քաղաքը արդէն եօթը տարի էր, որ նոցա իշխանութեան տակ էր և Կոպերնիկը Կրակովի համալսարանում, ուր այնտեղի սովորութեան համեմատ չորս ազգութիւններից մինի մէջ պէտք է գրուէր, նա գրուեց Լեհացւոց կարգում։

Լեհացի թէ Գերմանացի Կոպերնիկը իւր գիւտերով համաշխարհական մարդ դարձաւ, ուրեմն աւելորդ չի լինել այստեղ նորա համառօտ կենսագրութիւնն անել։

Տասն և չորորդ տարու վերջերում Կոպերնիկեան տունը Բօհեմիայից կամ Վեստֆալիայից վերաբնակուեցաւ Կրակով և յետոյ Թորն։ Այդ տանը պատկանող Նիկողայոս Կոպերնիկը, որ մի ունևոր և երևելի վաճառական էր և մի և նոյն ժամանակ վարում էր Թորն քաղաքի դատաւորի պաշտօնը, ամուսնացաւ մի գերմանացի աղջկայ՝ Բարբարայ Վացելրօդէի հետ։ Այդ ամուսնութենից 1473 թ. փետրվարի 19-ին ծնաւ նոյն քաղաքում Նիկողայոս Կոպերնիկը։ Տասն տարեկան հասակում պատանի Կոպերնիկը զրկուեցաւ իւր հօրից և նորա ու նորա եղբօր Անդրէասի հոգացողութիւնը յանձնառաւ նոցա մօրեղբայր Ղուկաս Վացելրօդէ։ Տասն և ութ տարեկան հասակում նա մտաւ Կրակովի համալսարանը, ուր ուսանում էր աստուածաբանութիւն և փիլիսոփայութիւն, մի և նոյն ժամանակ և հին լեզուներ, բժշկութիւն և մաթեմատիկա։ Կոպերնիկը չորս տարի անցկացրեց այստեղ ամենածանր աշխատանքի մէջ. յետոյ չը նայելով որ նորա մօրեղբայրը լաւ տեղ էր ճարել նորա համար Ֆրաուէնբուրգում, նա գնաց Իտալիա և շարունակեց իւր ուսումը Բօլօնիայի և Պադուայի հռչակաւոր համալսարաններում։ 1499 թ. նա ստացաւ աշխարհագիտութեան և բժշկութեան դօկտօրի աստիճան։ 1500 թ. նա արդէն մաթեմաթիկայի պրօֆեսոր էր Հռօմում, որ նա շուտով թողեց, յայտնի չէ, թէ ինչ պատճառով։ 1503 թ. նա վերադարձաւ Ֆրաուէնբուրգ և այլ ևս չը թողեց իւր հայրենի հողը։ Բացի մի քանի ժամերից, որ նա չէր խնայում նորա կանչող հիւանդներին օգնելու համար, նա իւր բոլոր կեանքը նուիրեց երկնային մարմինների և մանաւանդ մոլորակների քննութեանը։

Մենք տեսնում ենք, որ ամէն առաւօտ արևը բարձրանում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում, նոյնպէս և լուսին ու աստղերը ամէն գիշեր մի և նոյն տեսակ շարունակում են իւրեանց ընթացքը։ Ով կարող է հակառակել իւր աչքին։ Այդպէս ամբողջ հին դարերը համոզուած էին, որ երկրագունտը անշարժ կանգնած է մէջտեղը, իսկ երկինքը իւր բոլոր մարմիններով պտտում է նորա շուրջը։ Այդ կարծիքը իբրև գիտութիւն հաստատուեցաւ Պտղոմէոսից Քրիստոնէութեան երկրորդ դարում։ Եկեղեցին ևս մի քանի բառական նմանութիւն գտնելով այդ ուսման և Աստուածաշնչի քանի մի խօսքերի մէջ (արևի ծագելը, մայր մտնելը, երկրի անշարժութիւնը, արևի շարժումը և այլն), հաստատեց այն։ Ուրեմն, չընդունել այդ համակարգութիւնը նշանակում էր հակառակել իւր սեփական աչքերին, երկար ու ձիգ տարերի աւանդութեանը և եկեղեցւոյ հազար ամեայ վարդապետութեանը։ Դորա համար մեծ քաջութիւն և համոզմունքի հաստատութիւն էր հարկաւոր։

Այդ դժուարութիւնը կրկնապատիկ աւելանում է եթէ ուշադրութիւն դարձնենք այն ժամանակուայ աստղագիտական գործիքների անկատարութեան վերա. այն ժամանակը չը կար դեռ ևս հեռադիտակը, որ միայն 1600 թուի ժամանակները հնարուեցաւ. երեք փայտի ճիպոտներից նա պատրաստեց իւր համար մի գործիք աստղերի դրութիւնը որոշելու համար։ Այդպիսի թերակատար միջոցներով, բայց անխոնջ հոգւով ձեռք զարկեց Կոպերնիկը իւր քննութիւններին Բալթեան