մեր ընթերցողին պրօէկտի բովանդակութեան հետ։
Կովկասեան գիւղա-տնտեսական ընկերութեան նստերում շատ անգամ յայտնված է եղել երեք լեզվով (թուրքերէն, հայերէն և վրացերէն) գիւղա-տնտեսական լրագիր հրատարակելու անհրաժեշտութեան միտքը, մեր գիւղական ազգաբնակութեան մէջ տնտեսական հմտութիւնները տարածելու, երկրի արդիւնաբերութեան աստիճանը բարձրացնելու նպատակով։
Ամսիս 13-ին ընկերութիւնը համակրութեամբ ընդունեց իր անդամի պ․ Գրիգոր Արծրունու յայտնած կարծիքի անհրաժեշտութիւնը գոնէ երկու լեզվով գիւղական լրագիր հրատարակելու, և պ. նախագահից առաջարկվեցաւ նրան գրաւոր կերպով ներկայացնել իր միտքը ժողովի խորհրդին։
Այդտեղ մենք հարկաւոր ենք համարում մեկնել վերոյիշեալ առաջարկութեան գլխաւոր շարժառիթները։
Թուրքաց լեզուն չունի դեռ ևս մեզանում մասնաւոր ինիցիատիվից ծնված պարբերական գրականութիւն, այն ինչ հայոց ու վրաց լեզուները, բացի քանի մի ամսագիրներից, ունեն քանի մի պարբերական թերթեր, որք առանց որ և է օժանդակութեան հրատարակվելով, պարտական են իրանց գոյութեամբ բոլորովին մասնաւոր գործունէութեանը։ Այդ թերթերը կարողացան արդէն քիչ շատ բարոյական կապ հաստատել տեղային ազգաբնակութեան հետ, և տեղական ամբոխը սկսեց համակրութիւն յայտնել մեր պարբերական պրէսսային, հէնց որ մեր լրագիրները սկսեցին մեր ընթերցող հասարակութեան տնտեսական և գիւղա-տնտեսական նիւթեր առաջարկել։ Այդ խօսքերի ճշմարտութեան ապացոյց կարող են հետևեալ դրութիւններ լինել՝ ա) թուանշաններ, բաժանորդութեան քանակութեան, քաղաքի և գիւղերի բաժանորդների քանակութեան միմեանց մէջ համեմատութիւնը բ) առատ թղթակցութիւնները որք գիւղերից, ազգագրական, տնտեսական և գիւղա-տնտեսական բովանդակութեամբ, և վերջապէս գ) գիւղական հասարակութիւնների յաճախ դիմելը այս կամ այն տեղական խմբագրութեանը, խնդրելով նրանից գործնական տեղեկութիւններ և խորհրդներ, մանաւանդ փոխատու և խնայողութեան ընկերութիւնների հիմնելու վերաբերութեամբ։
Առ հասարակ մեր երկրի ազգաբնակութիւնը կազմված լինելով զանազան ազգութիւններից, այժմս զգալի է պահանջմունքը գոնէ երկու լեզվով գիւղական լրագիր հրատարակելու։
Գիւղա-տնտեսական կողմից Կովկասի բոլոր մասերը դեռ զարգացման ստոր աստիճանին են կանգնած և ամեն տեղ ցանկալի է ինքն տնտեսութեան հիմնական միջոցների բարվոքելը։
Հիմնվելով վերև ասված երկու կէտերի վրա, լրագիրը թէև երկու լեզուներով և առանձին օրինակներով պիտի հրատարակվի, բայց երկուսի բովանդակութիւնը պիտի նոյնը լինի։
Լրագրի հրատարակութիւնը կախված է գլխաւորապէս ա) ժողովրդի կենսական պահանջների հետ օրգանական կապերի գոյութենից և բ) մասսայի մէջ թերթի ընդարձակ տարածման կարելութենից։
Մեր երկրում, որտեղ նոր է զարթնում ընթերցանութեան պահանջը, որտեղ զանազան գիտնական ճիւղերի հեղինակութիւնները ամբոխին դեռ յայտնի չեն, պիտի գնահատել այն հաւատարմութիւնը, որ ունի ժողովուրդը դէպի այս կամ այն տեղական թերթը և օգուտ քաղել ժողովրդի և մեր պարբերական գրականութեան մէջ հաստատված բարոյական կապերից․․․
Այդ ընդհանուր մտքերը յայտնելուց յետոյ, մենք կամենում ենք անցնել, միացած խմբագրութեան կազմակերպութեանը։
Գիւղական լրագրի խմբագրութիւնը կազմված պիտի լինի գլխաւորապէս երեք անձերից։
ա) Գիտնական Ագրօնօմից, երկրագործութեան և գիւղա-տնտեսութեան հետ մասնաւորապէս ծանօթ անձից, որ Ընկերութեանը յայտնի լինի իր հմտութիւններով և նրա հաւատարմութեան արժանի լինէր, որ բացի սորանից տեղեակ լինէր երկու լեզուներին գոնէ այնքան, որ կարողանայ խմբագրել երկու լեզվով տպվող բովանդակութիւնը, և վերջապէս, որքան կարելի է, այնպիսի անձից, որ արդէն իր գրվածներով քիչ շատ մասնակից եղած լինէր մեր տեղական պարբերական գրականութեանը։
բ) Երկու անձերից, որոնցից մինը տեղեակ լինէր հայոց, միւսը վրաց լեզվին։ Երկուսի պարտաւորութիւնը պիտի լինի՝ բացի տված նիւթերը իրանց լեզվով թարգմանելուց, նմանապէս անդադար հետևել տեղական գրականութեան երևոյթներին, այդտեղից քաղել և խմբագրութեանը ներկայացնել նիւթերը նրանց ուսումնական կերպով մշակելու համար։ Ցանկալի է, որ այդ երկու անձինքը արդէն վարժված լինէին լրագիր կառավարելու գործի մէջ։
Թող ընկերութիւնը պահանջելով երկու լեզվով տպված լրագրի 400 օրինակ, մի և նոյն ժամանակ նշանակէ այնպիսի օժանդակութիւն (սուբսիդիա) որ տպագրութեան գլխաւոր և առաջին պահանջմունքի ծախսերը ծածկվէին։
ՄԻ ՔԱՆԻ ԽՕՍՔ պ․ Էֆէնճեանցի տպարանից լոյս ընծայած 1873 թուի օրացոյցի յաւելվածի վերայ Գ․ Տ․ Ա․ ստորագրութեամբ․
Ամենքին յայտնի է որ մեր մէջը ո՛չ մի գիրք այնպէս տարածուած չէ, ինչպէս օրացոյցը, այդ պատճառաւ պ․ հեղինակը շատ օրինաւոր է վարվել, այդ գրքոյկի միջոցով տարածել մի քանի ուսումնական ճշմարտութիւններ, թե տնտեսական և թէ բճշկական, բայց տարաբախտաբար չի կարելի ասել, թէ պարոնը նոյնպէս օրինաւոր է վարվել այդ վերոյիշեալ ճշմարտութեանց հետ․ փոխանակ ճիշտ տեղեկութիւններ հաւաքելու, նա բաւականացել է մի քանի աղճատուած և պառաւական խորհուրդներով։ Իմ խօսակցութիւնը առ այժմ կը լինի նորա բժշկական խորհուրդների վերայ․
1)․ Վէրքից արիւնը կանգնեցնելու համար բաւական է համարում ծեծած և փոշիացրած ածուխը[1] երբ որ առաւել ձեռնտու էր խորհուրդ տալ սառը ջուրը, ձեռով վէրքի անկիւնները միացնելը և հուփ տալը, ինչպէս վէրքին, նոյնպէս և նորանից բարձր և այլն և այլն։
2)․ Քթից արիւնը կանգնացնելու համար բաւական է համարում, որ հիւանդը մի ձեռով հուփտայ քթի ծակին, որից արիւնը վազում է, իսկ մի ձեռը բարձրացնէ։ Մենք չենք կարող պահանջել այսպէս մի գրքից շատ բան, բայց առձեռն բժշկական գրեանց միջից շատ հեշտութեամբ կարող էին հաւաքել, գոնէ քիչ ու շատ օրինաւոր բաներ։ Արիւն գալու ժամանակ քթից կամ բերանից, ամենայարմարն է սառը ջուր, հանգիստ դրութիւնը, աղաջուրը ինչպէս դրսևից գործածել արիւն հոսող տեղի վերայ, այնպէս և խմել։ Պէտք է ասած որ ամէն ապտեկայից իսկոյն կարելի է ստանալ առանց բժշկի հրամանի հետևելով aqua haemostatica Nelubini кровоостановливающая житкость Нелюбина որ շատ հեշտութեամբ կարող է կանգնեցնել արիւնը, միայն բամբակը կամ փալասը պէտք է դրջել դեղի մէջ և վէրքի կամ արիւն հոսօղ տեղի վերայ դնել։
3, 4, 5, 6) Կատաղած շան, կատուի, օձի, մեղրաճանճի և կարիճի կծածի մասին խորհուրդ է տալի վէրքը լուանալ տաք ջրով, մոխրաջրով և վէրքի վերայ քացախ, օղի կամ ձէթ քսել, սորանով բաւականանում է միայն մնում է ասել մեր պապէրի պէս „օգնէ Աստուծով“։
Բայց գիտե՞ք, որ ինչքան վտանգաւոր է կատաղած շան և օձի կծածը և դորա համար առաջին խորհուրդներն է, որ աշխատել վէրքը մեծացնել և թողուլ ինչքան կարելի է շատ արիւն գալ, երկրորդ լուանալ վէրքը նաշատիրի սպիրտով (արաղն ու նաշատիրը) երկրորդ վէրքից բարձր պէտք է կապել, որ թոյնը չը ծծվի մարմնու մէջ, չորրորդ վէրքը արիւն գնալուց յետ պէտք է հիւանդին տաք անկողինի մէջ դնել և տալ այնպէս խմէլիք, որ քրտինք գայ։ Ահա՛ այս բոլոր խորհրդներն կարելի է իսկոյն կատարել առանց բժշկի։
7) Պղնձից թունաւորուածին խորհուրդ է տալիս շաքարի ջուր, աւելացնելով, բայց աւելի լաւ է ձուի սպիտակուց։ Այստեղ ամէնահարկաւորն է լուծօղական և փսղօղական, բայց լուծօղականը պէտք է տալ ձուի սպիտակուցը․ մագնէզիայ իսկ շաքարի ջուրը ամէնևին անյարմար է և անօգուտ։
8) Թունաւոր սօկօնի ճանաչելու համար խորհուրդ է տալի սոխի հետ եփել, եթէ սոխը իր սպիտակ գոյնը չը փոխէ, կը նշանակէ սօկօն թոյնաւոր չէ։ Ճշմարիտն ասել, մենք չենք կարողանում հասկանալ, այդ որ տեղից իմացաւ այդ պառաւական կարծիքը պարոն հեղինակը, որ ինչպէս բժշկական ճշմարտութիւն քարոզում է Հայ հասարակութեանը, երբոր բոլոր ուսումնականները մոլորված են այդ հարցմունքի վերայ, որ չունին մի ճշմարիտ ապացուցութիւն, որոշելու թոյնաւոր սօկօն։
9) Խորհուրդ է տալի կուլ տուած տզրուկին սպանելու համար աղաջուր խմել։ Մենք մի բանը այն ժամանակն ենք կուլ տուած համարում, երբ որ արդէն նա հասել է փորը․ բայց եթէ տզրուկը հասել է փորը, նա էնտեղ էլ կենդանի չի մնալ, նա ևս առանց աղաջուրի։ Հարկաւոր էր այստեղ ասել այսպէս, եթէ տզրուկը կպչի բերանի մէջ․ բաւական էր աղաջրով արաղով և այլ թունդ բաներով բերանը օղօղել, իսկ եթէ շատ խոռն է գնացել, այն ժամանակ այդ վերոյիշեալ բաները հարկադրուած պէտք է խմել։
10) Երուածի համար զանազան դատողութիւններ է անում և խորհուրդներ է տալի, բայց շատ կարելի էր հեշտութեամբ և ուղիղ ճանապարհով խորհուրդ տալ երուածի վերայ դնել սառը ջրումը դրչած քաթան և անդադար փոխել տաքանալուն պէս, այնպէս որ այստեղ գլխաւոր պայմանը սառնութիւնն է, որ պէտք է պահել հաւասար և սառը աստիճանի մէջ, մինչև ցաւերի հանգստանալը։
11) Խեղդուածի համար խորհուրդ է տալիս իսկոյն պառկեցնել անկողնի մէջ․ տաք լհէբներով ծածկել և այլն և այլն․ բայց խեղդուածին ջրից հանելու պէս հարկաւոր է աշխատել շնչառութիւնը վերանորոգել։ Այդ բանի համար կայ մի քանի միջոցներ. 1) Խեղդուածին կամ հիւանդին պէտք է ուղիղ պառկացրած մէջքի վերայ և երկու մարմինը ուսէրքի կողմից (գդալի տակից) ձեռներով փոխարինաբար պէտք է վերևից ներքև և ներքևից վէրև վրա հարեն կուրծքին և ինչքան կարելին է իւրանց շարժողութիւնը նմանեցնել բնական շնչառութեանը։ Երբեմնապէս պէտք է հիւանդի դրութիւն փոխեն կողկի վերայ, որ կարելի ըլի ջրի թափուելը բերանից։
2) Հիւանդին պառկեցնում են միջքի վերայ և անդադար փոխարինաբար դրութիւնը փոխում են կողքի վերայ, ո՛չ թէ բոլոր մարմինը, այլ կուրծքը
պատճառով—չեն կարող ընդունվի։ Օրամիջի—դողով հիւանդին, չեն բացասել։ Ընդունել են այն օրը—երբ դողը բռնել է, և արձակել են միւս օրը—երբ առանց էն էլ չը պէտք է դողացնէր․․․
Բայց պատահում են բացառութիւններ։ Պատահում է, որ հիւանդը բժշկի ոտ ու ձեռը համբուրելով՝ ոչ թէ մէկ օր, այլ հինգ օր էլ է կացել հիւանդանոցում․․․։ Ի հարկէ, մարդասէր բժշկի սիրտը քար չէ, որ հարիւրից գոնեա մէկի խնդիրը չը լսի․․․։ Էդպիսի դէպքերում թէև հիւանդները բոլորովին չեն բժշկվել, գոնեա օրամէջ սկսուող դողը, երկու օրէն մի անգամ գողի է փոխանակուել․․․․
Ինչ որ վերաբերում է, աչքացաւի, րէվմատիզմի, և կօկօրդի մէջ օսկօռ ցցուած հիւանդներին, նրանցից առաջինը՝ մնացել է հիւանդանացումն՝ մէկ օր, իսկ պ․ ֆէլդշէրը գրել է նրա անուան հանդէպում— sanus est, (առողջացաւ․․․․) երկրորդը 3 օր,— sanus est, որ մի և նոյն առողջացաւը կը նշանակի, իսկ երրորդը 4օր,―ի հարկէ, մի և նոյն ֆէյլդշէրական sanus est պահպանիչը հետը․․․․
Բժիշկներին կտակում եմ—ուխտի համբերութիւնը։ Էս աւանդն էլ սրբութեամբ պահելու աւանդ է, քանի որ մեզանում բժշկական աշխատանքի վարձատրութիւնը, վերին աստիճանի իմաստութեան անորոշ դրութեան մէջ է․․։ Մեզանում բժիշկը նմանում է գեղի տէրտէրին, որին կամենաս, կարողես մին քանի ձու տալ, իսկ եթէ ոչ, ասա տէ՛ր ընդ քեզ։ Քանի հարկաւոր է, հրեշակի պէս ընդունիր, իսկ երբ էլ հարկաւոր չէ—հրաժարիմք ի սատանայէ, ասիր ու պրծիր։ Ի հարկէ, պատահում են բացառութիւններ, բայց առանց բացառութիւնների մեր հոգևորական գործերն էլ առաջ չեն գնայ․․․։ Էդ բացառութիւն կազմող բժիշկները նմանում են բացառութիւն կազմող մի գործակալի կամ յաջորդի, որոնք ձուի տեղը, հորթերմէլ են ստանում․․․ բայց ես դրանց մասին ոչինչ չեմ խօսում այս անգամ։ Ես յիշում եմ այն բժիշկները, որոնցից պահանջում են, անպատճառ հիւանդին օգնել, առանց անպատճառ գոնեա կառքի վարձը վճարելու։ Ինչ որ վերաբերում է բժշկին, նա էլ իւր կողմից վճռում է—անպատճառ, միւս անգամ հիւանդի երեսը այլևս չը տեսնել։ Իմ կարծիքով՝ էս բոլոր անպատճառ բաները հետևում են․ մէկ պատճառից―մեր օրինաց գրքերում մի որոշուած գին չը լինելուց․․․։
Էս բոլորիցը դուրս է գալի, որ թէև բժիշկները մեր հասարակութեան ամենահարկաւորմանդամներ են, բայց մի և նոյն ժամանակը իրանք ամենաանօգնական արարածներն են։ Էդպիսի անմխիթար դրութեան մէջ գտնուողներին, ես էլ իմ կողմից մի և նոյն խրատն եմ տալի, ինչ որ հանգոցեալ տարին է կտակել-անպատճառ ուխտի համբերութիւն ունենալ․․․
Հայ օրիորդներին—ոչինչ չեմ կտակում, որովհետև նրանք, յամօթ և ի նախատինս այժմեան մարդկութեան, իրանց դասին պարծանք վերաբերող մօդնի պարապմունքները թողել են, ու պարապում են այնպիսի միզերնի առարկայով, որպիսին որ է―հայերէն լեզուով խօսիլ, կարդալ, հետաքրքրվիլ և գրականական ժողով կազմել․․․։
Նորերումս, այդ հայերէնասէր օրիորդներից մի—ը, պատմում են, որ (ով սարսափ) թէ կրուժօկի հանդիսաւոր երեկօներից մէկում, առանց շլէյֆապօշի գնացել։ Բացի դորանից ասում են, (խելքս չի կտրում) որ համաձայնել է պար գալ մի պարոնի հետ, որի պօչազգեստի (ֆրակի) թևերի ծայրերը բաւականին լայն է եղել․․․ երբ արդէն, քանի տարի է, որ դրա մօդան գնացել է․․․
Այդ անցքից մի օր չանցկացած, հաստատ տեղից իմացայ, որ հայ օրիորդի այդ տեսակ մօդնի—անմօդնութիւնը՝ մնացած բոլոր beau monde-ին ծիծաղել է տուել իր վերայ․․ իսկ երկու օրից յետոյ էլ լսեցի թէ՝— մի և նոյն հայ օրիորդը փոխանակ կարմրելու էդ ծիծաղողների առաջ, որոց դասին մի ժամանակ ինքն էլ էր պատկանում, ընդհակառակը, այնքան, անքաղաքավարի է գտնուել որ ինքն էլ իր կողմից մի կուշտ ծիծաղելով` պարզապէզ ցոյց է տուել. թէ՝ ամենեւին բանի տեղ չի դնում նրանց ծաղրը․․․ երբ սորան բոլորովին հակառակ՝
Ղ․․․․ քաղաքի օրիորդ Յանդիմանողը․ ինձ մի յանդիմանական նամակ է ուղղել․ Մշակի 50-դ համարի մէջ տպած ֆէլիէտօնիա առիթիւ, որի մէջ վերոյիշեալ beau monde-ի վերաբերութեամբ ճակատագրիս հետ ունեցած խօսակցութեանս վերջը ասել էի թէ՝—դորանք, (այսինքն գեղեցիկ սեռի զավակները) ամէնից թեթև արարածն են բնութեան մէջ։ Օրիորդ Յանդիմանողը ասում է—„ինչով են մեղաւոր բոլոր կանայքը, եթէ Թիֆլիզում մի Ալեքսանդրովսկի այգի կայ, որտեղ մին քանի թեթևամիտներ են գտնվում, որոց դու (այսինքն ես Չաքուճս) պատահում ես։ Ինչի քու ճակատագրիտ հետ ունեցած խօսակցութեան ժամանակը, աչքիցը բաց թողիր մի և նոյն ֆէլիէտօլիդ մէջ նկարագրած այր մարդկերանց հրաշագործութիւնները․․․ Այժմ խօսիր ճակատագրիտ հետ, ու տես, թէ այդ անձանց համար ինչ կասի։
Ես խօսեցի, իսկ ճակատագիրս դարձեալ ինձ հարց առաջարկեց։
—Որ բանը աւելի բարձր է թւում քու աչքին։
—Այն ծառը, որիցը լաւ գերաններ են դուրս գալի։
—Իսկ գերանիցը բարձր։
—Այն ագռաւը որ նրա գլխին նստած է։
—Դորանից էլ բարձր։
—Ամպերը։
—Ամպերից բարձր
—Աստղերը։
—Աստղերից էլ բարձր։
—Օրիորդ Յանդիմանողի ակնարկած անձանց․․․ յիմարութիւնը։
Դորանց յիմարութիւնից աւելի ևս բարձր բան չեմ տեսնում, իսկ դու օրիո՛րդ, տեսնո՞ւմ ես թէ ոչ։
- ↑ Ինչով է զանազանվում սորա խորհուրդը Երեւանսւ թուրքէրի բժշկութիւնից, որ այդպիսի հանգամունքն փէին են ածում վէրքի վերայ։