Էջ:Mshak, 1873, issue 4.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

ՄՇԱԿ

№ 4—1875

նրան մի հրապարակական այգի դարձնելու նպատակով։ Հասկանալի է որ հայերի պէս աստուածապաշտ, պապական աւանդութիւններ և կրօնական զգացմունք պաշտող ժողովուրդը մեծ վրդովմունքի մէջ է ընկել լսելով այդ լուրը։ Կ․ Պօլսի մէջ զետեղված հայերը մի կողմից խառն բազմութեամբ դիմեցին իրանց պատրիարքարան, իսկ միւս կողմից այդ շարժումը արձագանք գտաւ և մայրաքաղաքի հայոց լրագրութեան մէջ։

Քաղում ենք „Մասիս“ լրագրից հետևեալ տեղը այդ խնդրին վերաբերեալ, որի ամեն մի տող շնչում է այդ խոր, հայերին յատուկ կրօնական զգացմունքով և մի և նոյն ժամանակ ցոյց է տալիս, ինչպէս ասում է ռուս „Московск Вђдом“ լրագրի Կ․ Պօլսի թղթակիցը, որքան ազատութիւն է վայելում հայոց համայնքը Թիւրքիայում, իր իրաւունքները պաշտպանելու գործի մէջ։ Ահա „Մասիսի“ խօսքերը։

Բայց տէրութեան ուզածը պարզ հող մի չէ ագարակ, այգի, արտ չէ։ Եթէ այնպէս բան մի լինէր, բնաւ խօրհելու հարկ չկար, անմիջապէս տալ պէտք էր, և արդարախնամ տէրութիւնն ալ՝ մեզ պէս աղքատ ժողովրդեան մը զօհողութեան փոխարէն, բազմապատիկ վարձատրութիւն և մեծ շնորհ կընէր անշուշտ։ Դժբաղտաբար՝ ուզածը գերեզմանատուն մ'է, նուիրական վայր մի, ուր մեր հայրերը, եղբայրները, զաւակները, մեր հոգւոյն հատորները կը հանգչին, ուր անչափ սրբանու էր եկեղեցականը, քահանայք, վարդապետը, եպիսկոպոսունք և մինչև իսկ կաթողիկոսունք կը հանգչին, որոց ոմանց գերեզմաններն ուխտատեղի են, զի ինչպէս յայտնի է հիւանդներ ու ցաւագարներ Հոգևոր Տիրօջ գերեզմանին ուխտի կերթան՝ բժշկութիւն գտնելոյ հաւատքով և այդ հանգստարաններին յաւիտեան անշարժ պահել կը պատուիրէ մեզ մեր կրօնքը՝ խաչիւ և աւետարանու կնքելով։ Արդ՝ կրնա՞մք այդ կնիքը խզել, կրնա՞մք այդ հանգստարանները շարժել, կրկտել, կրնա՞մք այդ գերեզմանատանմէջի մատուռը քանդել, վերցնել, ահաւասիկ խնդրոյն ամենէն փափուկ և դժուարին կէտը։

Ժողովուրդը, որ բողոքով դիմեց Պատրիարգարանը, խնդրեց պատրիարգից միջամտութիւն անել Բ․ Դրան մօտ, գերեզմանատան խնդրին ուրիշ ուղղություն տալու և հայերին թողնելու այն կտոր հողը, որի հետ կապված են նոցա բօլոր կրօնական յիշատակները։ Բացի պատրիարգի միջամտութենից, ինքն հայ-ժողովուրդը հազարներով հաւաքվեց Սուլթանի պալատի առջև, հինգ արքեպիսկոպոսների և 300 քահանաների առաջնորդութեամբ։ Երբ Սուլթանը երևացաւ, հոգևորական դասը ներկայացնելով նրան խնդիրքը, սկսեց բարձրաձայն աղօթքներ կարդալ նօրին մեծութեան երկարակեցութեան համար։ Սուլթանը հրամայելով պալատականներին ընդունել խնդիրքը, հետևեալ օրը հրաման տուեց արգելք դնել Բերայի գերեզմանատունը հայոց համայնքից խլելու։

Սորանից յետոյ հայերը իրանց երախտիք տէրութեանը ցոյց տալու համար, հաւաքվեցան նոյն գերեզմանատան վրա և այդտեղ կատարեցին գոհութեան աղօթքները և Սուլթանի երկարակեցութեան մաղթանքը։ Խորէն եպիսկոպօսը մի յարմարաւոր ճառ կարդաց, որից յետոյ ժողովուրդը բաժանվեցաւ բարձրաձայն „կէցցէ Սուլթանը“ կանչելով։


ՆԱՄԱԿ ԴԱՎՐԷԺԻՑ


Անցեալ տարի զանազան պարբերական թերթերի մէջ, կարդացուեցան մի քանի նամակներ Դավրէժու ազգ․ ուսումնարանի վերայ, որոց համարեա բոլորն խիստ հրճուանոք և գովասանութեամբ խօսում էին յիշեալ ուսումնարանի յառաջադիմութեան մասին։ Այդպիսի գովասանքների պատճառն ինքն ըստ ինքնան հասկանալի կը լինի, երբ յիշեմք, թէ նամակագիր պարոնների շատերը նոյն վարժարանի աշակերտներ են եղած և աւելի զարմանալի, որ նամակները գրուած են եղել աշակերտների վարժապետ մի վարդապետի գրչով, որ կամենալով զարմացնել երեխաների ծնօղացը և ժողովրդի աչքերին „թող ձգե“ իւր աշակերտների անունով յուղարկում էր տպագրելու այդ նամակները․․․

Թողնեմք այդ, մեք յիշեալ վարդապետի ազնիւ խօրամանկութեան վերայ նայում եմք, որպէս մի սովորական բանի վերայ․․․

Դառնամք դէպի ուսումնարանը։

Այդ ուսումնարանը կառավարվում է տեղւոյս սրբ․ Առաջնորդի միապետական իշխանութեան ներքոյ։ Նա չունի ժողովրդից ընտրուած ո՛չ տեսուչ և ո՛չ հոգաբարձուներ։

Վարժապետները ևն մի քանի տիրացուներ, որք մի և նոյն ժամանակ եկեղեցում շարական և փոխեր են կարդում, և դասատվութիւն են անում։ Բախտաւոր դէպքերում, նոքա և չէին խնայում յաճախել այնտեղ, ուր կային կնունքահայեր, մեռելի հոգեհաց, խաշ, հարիսայ և այլն։

Հայկաբանութեան վարժապետն է նոյն վարդապետը, որ իւր աշակերտներին վայելչագրութեան օրինակներ տալու ժամանակ, շատ անգամ տալիս էր նորանց ստորագրել՝ իւրեանց անունով նամակներ, Արարատին և այլ լրագիրներին յուղարկել․․․

Յայտնի չէ թէ ո՞ր բարի աստղի զօրութեամբ մեր ժողովուրդը վերջապէս զգաց, որ ուսումնարանը առանց տեսչի և առանց հոգաբարձուի չէր կարող ոչինչ պտուղ բերել, մանաւանդ երբ նա տեսաւ ուսումնարանի դրամագլխի, մուտքերի և արդիւնքների որ ըստ օրէ սպառուելը․․․ և յառաջադիմութեան ոչ մի պտուղ չերևնալը։ Այդ պատճառաւ ժողովուրդը ընտրեց իւր միջէն պ․ Աստուածատուր Ղարարէկեանցին, Մահտեսի Սիմոն Թումանեանցին և պ․ Յակոբ Ղազարեանին հոգաբարձուներ, և ընտրողութեան թուղթը ներկայացրեց Առաջնորդին վաւերացնելու։ Նորին սրբազնութիւնը չը կամեցաւ թուղթը ստորագրել, երբ նորնտիր հոգաբարձուքը առաջարկեցին իւրեանց ապագայ գործունէութեան ծրագիրը, թէ նոքա իրաւունք պիտի ունենան իւրեանց ձեռքում ունենալու ուսումնարանի ել և մտից և տնտեսական կառավարութիւնը, և վարժարանի ուսումնական վարչութիւնը։

„Բա՛ ես ի՞նչ եմ, ասաց Առաջնորդը և չստորագրած թուղթը ժողովրդին դարձրեց։“

Վարժարանը դարձեալ մնաց առանց հոգաբարձուի, իսկ տեսչի մասին դեռ մտածող ևս չը կայ։

Էսպիօն

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ


— Голосъ լրագիրը հաղորդում է, որ Գերմանիայի թագաւորը Ս․ Պետերբուրգ պիտի գայ ոչ թէ ապրիլ ամսին, այլ մայիսին։ Նա կը մնայ այդտեղ 10 օր։

— Գերմանիայի լրագիրները հաղորդում են, որ Պրուսիայի պատգամաւորների ժողովը յունվարի 28-ի նիստում վճռեց խնդրել տէրութենից վերաքննել երկրիս բոլոր քաղաքների քաղաքային վարչութեան կանօնադրութիւնը։

— Ֆրանսիական „Courrier de Bayonne“ լրագիրը ասում է որ յունվարի 25-ին իսպանացի զորքի մի խումբ ստիպվեցաւ Ֆրանսիայի սահմաններ անցնել հալածված լինելով ապստամբ Կարլօսեան զօրքից։

— „Ostsee Zeitung“ լրագիրը հաղորդում է, որ Պրուսիայի Գօզէն գաւառում (Լէհաստանի մասը) հաւաքվում են ստորագրությունները որոց նպատակն է բողոքել ազգային լուսաւորութեան մինիստրութեանը որովհետև տէրութիւնը կամենում է Կաթոլիկ կրօնագիտութեան մէջ ուսումնարաններում մտցնել գերմանական լեզուն։

— Եթէ հաւատանք անգլիական „Morning Post“ լրագրին, բօնապարտեան կուսակցութիւնը Նապօլէոն III-ի մահից յետոյ, բաժանվեցաւ երկու որոշ կուսակցութիւնների։ Մինը Կայսրուհի Եւգէնիայի կողմն է բռնում, միւսը Պրինց Նապօլէօնին է պաշտպանում (Նապօլէօն III-ի հօր եղբոր որդուն)։ Այդ վերջինը ցոյց է տալիս իբր թէ նա քաղաքական նպատակներ չունի, այլ կամենում է միայն Ֆրանսիայի քաղաքացի դառնալ։

— Վիէննայում հրատարակվող ֆրանսիերէն „Correspondance Generale“ լրագիրը ասում է որ Գերմանիայի Կայսրը Վիէննայի աշխարհահանդէսին կը գայ յունիս ամսին։ Մի և նոյն ժամանակ աշխարհահանդիսին այցելութիւն պիտի անէ և Կայսրը ամենայն Ռուսաց։ Իսկ մայիս ամսին նոյն քաղաքը պիտի համնէ Պարսից Շահը։

— Գերմանիայում վերանորոգութիւններ են կատարվում տարրական ուսումնարանների կազմակերպութեան վերաբերութեամբ։

— Հռօմից գրում են, որ Պապը շրջաբերական է ուղարկել Իտալիայի եպիսկոպսներին որ նրանք արգելք դնեն ժողովրդին նուիրատւութիւններ անել Նապօլէօն III-ի արձանին, որովհետև հանգուցեալ Կայսրը յանցաւոր է երկու բաներում՝ մինը որ Պապից խլեցին երկու գաւառներ, միւսը, որ Իտալիան միացաւ։


ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ


Խմբագրութիւնը „Մշակ“ լրագրի շնորհալալութեամբ ստացաւ։ Ս․ Պետերբուրգի համալսարանի պրօֆէսօր Պատկանեանցից այս (1873) տարի հրատարակված նոր աշխատանքը՝ ։ Այս գրքի առաջին մասը պարունակում իր մէջ Վարդանի, Ստէփաննոս Օրբէլեանի, և Սմբաթի գրվածներից քաղվածքները։

Մեր հոգևորականների քաջագործություններից․․․ Թիֆլիսի քահանաներից մինը ջրօրհնէքին մտնում է մի աղքատ տուն և սովորական աղօթքներ ասելուց յետոյ, անցնում է խոհանոց, և այդտեղ որպէս կողոպուրտ պահանջում է իր համար խոհանոցի մէջ գտնված զանազան ընտանի գործիքներ, ինչպէս օրինակ քիւրա (պլիտա) և այլն, և հետը տուն է տանում․․․։ Ասում են որ սա հարուստ քահանաներից մինն էր․․․։

Մեզ հաղորդում են Շամախուց, որ յունվարի 8-ին թէ առաւօտեան թէ կէսօրից յետոյ, երկրաշարժութեան երկու թոյլ հարուածներ եղած են, բայց բոլորովին անվնաս։

Նոյն թղթակիցը հաղորդում է մեզ Շամախուց՝ այս օրերումս մի երիտասարդ, Մովսէս Բէկլարեանց, հեզ բնութեամբ տղայ, որ երբէք ոչոքին մի վնաս արած չէ, փողոցից 6 ժամին երեկոյեան տուն գալով, հանդիպում է ատրճանակի արձակմանը լիքը գնտակով․․․ ո՞վ է մարդասպանը․ ոչ ոք չը գիտէ, և ոչոքին փոյթ չէ հոգալ տեղեկանալու․․․։

Մեզ գրում են Դրէզդէնից (Գերմանիայից), Ճաբօնի (Եապօնիայի) 23 տարեկան թագաւորն իր երկրի մէջ ըրած նորոգութիւններովն աշխարհիո ուշադրութիւնը գրաւած է։ Օրերս Բէրլինից տեղս եկած էին նորա կառավարութեան պատգամաւորներն, որոց դիտաւորութիւնն է եւրօպական պետութեանց, մասնաւորապէս Գերմանիայի դրութիւնն քննել։ Պատգամաւորներն Դրէզդէն քանի մի օր մնալէն յետոյ Սաքսոնիայի նշանաւոր քաղաքները այցելութեան գնացին, որոց ուշադրութիւնը աւելի գրաւած էր Ֆրէյբէրգ քաղաքի հանքերն։

„Մեղու Հայաստանի“ լրագիրը մի ամբողջ տարի մտածելուց յետոյ վերջապէս հասկացաւ առևտրական տեղեկութիւնների անհրաժեշտութիւնը․․․ Բայց թէ 2-որդ թէ 3-որդ №-ում այդ լրագիրը նոր գիւտ է արել՝ փոխանակ Աքիւլա բրինձ, նա տպում է բրինձ Ագուլիսի։ Աքիւլա բրինձ ասում են բրնձի մի տեսակ, որ ունի մեծ մեծ հատիկներ և գործ են ածում գլխաւորապէս պարսիկները, իսկ Ագուլիսում որքան մեզ յայտնի է, բրինձ չեն ցանում, ուր մնաց, որ վաճառահանէին այլ քաղաքներ։

Ինչպէս յայտնի է աշխարհահանդէսների ժամանակ միշտ հրատարակվում են զանազան լեզուներով լրագիրները, որք հաշիւ են տալիս հանդէսի ընթացքի մասին։ Քանի որ տևելու է Վիէննայի աշխարհահանդէսը, (մի քանի ամիս) այդտեղ կը հրատարակվին ամեն եւրօպական լեզուներով լրագիրները։ Ցանկալի կը լինէր որ և հայերէն լեզվով մի փոքրիկ լրագիր հրատարակվէր քանի որ տևում է աշխարհահանդէսը։ Այդ աշխատանքը կարող են յանձն առնել Վիէննայի Մխիթարեան ուխտի գիտնականները և կարծում ենք, որ եթէ նրանք հրատարակեն մի լրագիր, տեղեկութիւն տալով աշխարհահանդէսի ընթացքի մասին, դա մեծ համակրութիւն կը գտնի և մեր հայերի մէջ։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ


ԹԻՖԼԻԶԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ

(Յունվարի 31-ին)։

ՈՍԿԻՆ (պօլիումպէրիալ)․ ․ ․ ․ 6 ռ․ 12 կ․

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ (բարաթ) Պօլս․ վճարելիք (լիրա Օսմանեան)․ 6 „ 67.5 „

ԲԱՄԲԱԿԸ Երևանու ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 70 „

„ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 4 „ 60 „
„ Ամերիկաի սերմից ․ ․ ․ 6 „ 80 „

ԲՈՒՐԴԸ թուշի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 50 „

„ „ երկրորդ տեսակը ․ ․ 8 „ — —
„ թարեքեամի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 5 „ — —

ՇԱՔԱՐԸ Ռսի (Բրօցկու) ․ ․ ․ ․ 8 „ 5 „

„ „ միւս տեսակը ․ ․ ․ ․ ․ 7 „95 „
„ զագրանիցու տրանցիդ․ ․ ․ 5 „90 „
մաքսը վճարած ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ — —

ՇԱՔԱՐԱՎԱԶ Ռսի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 6 „ 70 „

ՂԱՀՎԱ Լիվանի լաւը ․ ․ ․ ․ ․ ․ 14 „ 50 „

ՂԱՀՎԱ Մօկօ, շատ լաւը ․ ․ ․ ․ 15 „ 80 „

„ Մարտինիկոյի ցածրը ․ ․ ․ 12 „ 50 „

ԱԼԻՒՐԸ Երևանի երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 1 „ 40 „

„ „ առաջին տեսակը 1 „ 50 „

ԱԼԻՒՐԸ Գեանջու հասարակ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

„ Շորագեալու ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

ԳԱՐԻՆ Երևանի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 5 „

ՊՂՊԵՂԸ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 11 „ 70 „

ՇԻՐԲԱԽՏԻ ձէթ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ 80 „

ՄՈՄ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 12 „ 50 „



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Վասպուրականի վանօրէից Լիմ և Կտուց սրբ․ Անապատաց երկու դուքաններ՝ որոնք որ գտնուում են ի Տփխիս քաղաքիս ի Ջիկրաշէն եկեղեցւոյ փողոցում կից Տէր Ասատուրովի տան․ վերանորոգութեան կարօտութիւն ունենալու համար յիշեալ Անապատաց վարդապետներ կծանուցանեն ում որ պիտոյէ քանի տարի իւրեան տան առանց վարձուց ինքն իւրեան փողով ի հմանց վերանորոգել բարեհաճի։


Յունվարի 15-ից բացվում է Թիֆլիսում ԸՆԹԵՐՑԱՐԱՆ պ․ Թամամշեանի քարվանսարայում։ Տարեկան ստորագրութեան վճարը վաճառականների համար 3 ռուբլի է, իսկ ուրիշ ստորագրողների համար 4 ռուբլի։ Ամսական վճարը ամենի համար — 40 կօպէկ։

3 (3)

ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ի լոյս ելաւ „Փարոս“ վերնագրով բանասիրական գիտելեաց խմբագրի Ա․ տետրակն, հրատարակեալ ի Զայրմայրայ Մսերեանց, որի և բովանդակութիւնն է․ 1 Ազդ։— 2 Առ Մեծն Պետրօս (պատկերաւ)։— 3. „Նախաշաւիղ Քրիստոնէական գիտելեաց, աշխ․ Ս․ Մանդինեանց“ (քննութիւն և դարձուած պատասխանւոյ առ Ս․ Մանդինեանց։— Ս․ Էջմիածնական, Արամեան, և Երուսաղէմատիպ օրացոյցներն 1872 ամի (քննութիւն)։— 5. Էջմիածնական տպարանի գործունէութիւնն։— 6. Ռուսերէն „Нам“ օրագիրն Վեհափառ Գէորգ Կաթողիկոսի վերայ։— 7. Միքատօ (պատկերաւ)։— 8. Կոպերնիկոս (պատկերաւ)։— 9. Մկրտիչ Բէրոյեանց։— 10 Նորատիպ մատեանք։

Սոյն տետրակի գինն է 50 կոպ․ արծ․ հանդերձ առաքմամբ։ Ստանալ ցանկացողքն կարող են դիմել առ հրատարակիչն։

Въ Москву, близь Меньшиковой башни, домъ Милованова, Зармайру Мссріанцъ.


ВЪ КАБИНЕТЪ

моемъ находящемса на Вельяминовской улицъ, противъ Англійскаго клуба, въ домъ Кетхудова, составляются деловые бумаги, какъ-то։ прошенія, аппеляціи, кассаціи и проч. а также проекты всякаго рода потаріальныхъ актовъ и обязательствъ.

Плата возможно умеренная․

Петръ Антоновичъ Чарековъ


Дозволено Цензурою, Тифлисъ, 1 Февраля 1873 г.

Ծէրէթէլի և ընկ․ (նախկին Դուբէլիրի) տպարան

Խմբագիր — հրատարակող Գրիգոր Արծրունի