Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, բայց քարոզչի համար այդ տեսակ արգելքները նշանակություն ունեի՞ն։

—Սիրելի եղբայրներ, — սկսավ Ավետիքը,— դուք գիտեք…

—«Եղբայրներ» մի՛ ասիր մեզ թե աստվածդ կսիրես,— իսկույն խոսքը կտրեց Համբարձումը։

—Ի՞նչպես, ապա մենք բոլորս էլ «եղբայրներ» չե՞նք, զարմացմամբ հարցրավ Ավետիքը։

—Ոչ, քեզ հետ եղբայրներ չենք։

—Տո ի՞նչ ես հիմար – հիմար դուրս տալիս,— Համբարձումի վրա զարմացավ մատռվակը,— թող մարդը խոսի, տեսնենք ի՞նչ է խոսում, է՜։

—Ի՛հարկե,— վրա բերավ մեզ ծանոթ ճաղատ գլուխը, որի քիթը շատ խմելուց (պատիրջանի) գույն էր ստացել,— թող խոսի գուցե աստված գլխին խռովում է ու մի լավ բան է ասում։

—Ախր դու չգիտես, վարպետ Օհաննես,— իրան արդարացնում էր Համբարձումը,— սրանք իրանց լութերականներին են եղբայր կանչում, մենք էլ խո լութերական չե՞նք։

Ավետիքը Համբարձումի այս բացատրությանը պատասխանեց միայն մի ժպիտով։

—Այ թե ի՞նչ են սովորեցնում ձեզ ձեր քահանաները,— հանդարդությամբ շարունակեց Ավետիքը խոսքը՝ ուղղելով մյուսներին։ —Աստծու տված «եղբայր» բառն էլ չեն ուզում, որ արտասանեք, ու հազար ու մի նշանակություն են տալիս նրան։

—Հոգուտ մեղք ես անում, պարոն Ավետիք,— խոսքը կտրեց վարպետ Սարգիսը,— մեր քահանան, որ տեր– Արիստակեսն է, այդպես բան ասած չունի․ հոգի ունեմ տալու աստծուն։

—Այդ միևնույնն է, այդ չէ ասում, բայց դրա նման շատ բաներ է ասում։ Զորօրինակ նա ասում է՝ «Աստծու տված յուղն ու պանիրն մի ուտեք, որովհետև պաս է»։ Այս էլ միևնույն չէ՞։

—Օհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել, պ․ Ավետիք, —