Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամներս սկսան շփոթվիլ, հարցեր անել ինձ, ճիչեր արձակել, բայց ես կարծես խլացած ոչինչ չէի լսում. աչքերս միայն ապուշ-ապուշ շրջում էի այս ու այն կողմը՝ առանց մի բան տեսնել կարաղանալու: Զգում էի, որ անդամներս սառչում էին, մահը կարծես թե մոտենում էր ինձ...

Մեկ էլ հանկարծ իմ չորս կողմը ձայներ լսվեցան․

— Խեղդված մարդ են բերում խեղդված մարդ։

Ես իսկույն վեր ցատկեցի․ հետաքրքիր ամբոխը խռնվում էր դեպի նավակամրջի ծայրը․ ես էլ խելագարի նման վազեցի նրանց մոտ։

Հիսուն քայլ հեռավորությունից լողում էր դեպի մեզ քաղաքի «փրկարար նավակը» յուր կարմրագույն դրոշակով: Չորս նավաստիներ արագ-արագ շարժում էին թիակները մի քանի րոպեից հետ մակույկը մոտեցավ նավակամրջին: Դիակը արդեն դուրս էին հանում նավաստիները, երբ ես ամբոխը ճեխքելով առաջ անցա: Եվ ի՞նչ տեսին աչքերս, աստված իմ Մարգարիտան առավոտյան սպիտակ լոդիկով հերարձակ և կիսամերկ բազուկներով՝ անշնչացած ընկած էր իմ առաջ․․․

—Երա՜զ․․․ Մարգարիտա — աղաղակեցի ես և ուշաթափ ընկա սիրուհուս դիակի վերան․․․

Թե ի՞նչ պատահեց ինձ հետ այնուհետև էլ ես չիմացա։ Առաջին անգամ որ աչքերս բացի ես արդեն ծովի վերա էի, պառկած նավի տախտակամածի վերա: Ինձ տխրադեմ շրջապատել էին քույրս փեսաս է մեզ հետ եղող մեր մի քանի ծանոթները։

Նավը սլանում էր, և ես հավիտյան բաժանվում էի Մարգարիտայից․․․