Էջ:Muratsan, vol. 1.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ պարոն Սամվել Փուլշատյան՞նը... Նա այժմ էլ ապրում էլ դարձյալ ուրախ, դարձյալ զվարթ: Նա հաճախում է պատվավոր հասարակություններ. նրան ամենքը հարգանքով ողջունում են. նրա հայտնած կարծիքները ծափահարում են: Աղջիկներ ունեցող ընտանիքնեը մեծ պատիվներով հյուրասիրում են նրան. մանկամարդ երիտասարդուհիները հիանում են նրա գեղեցկությամբ նրա շարժվածքով նրա խոսակցությամբ. «он просто душка» շշնջում են ամեն անկյուններում... Իսկ նրա ամոթալի գործերը... մի թե ոչ ոք չգիտե. ի՞նչպես չէ. «զինչ իցէ ծածուկ, որ ոչ յայտնեսցի» բայց նա փող ունի. «կապեր» ունի. և բարեկամներ, որոնք հասարակաց կարծիք են կառավարում ահա այդ է պատճառը որ «Ձայն բազմացը» նրանց չէ դատապարտում…