Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսօր ճաշից հետո ես պատահեցի տեր-Մինասին, որ պատմեց, թե մեզ հայտնի զույգի պսակը այս երեկո պիտի կատարե: Ես շատ ուրախացա: Եվ թեպետ չեմ ճանաչում ոչ իմ հերոսին և ոչ հերոսուհուն, այսուամենայնիվ ես անկեղծ և ուրախ սրտով շնորհավորում եմ նրանց միությունը և երկար ու երջանիկ օրեր եմ մաղթում նրանց համար։