Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երկուսից որը» պատմվածքները, և «Լուսավորության կենտրոնը» վեպը (1890—1892 թթ.):

«Գևորգ Մարզպետունի» պատմական վեպը տեղ կգտնի յոթհատորյակի չորրորդ հատորում:

Հինգերորդ հատորն ընդգրկելու է հիմնականում 1897—1899 թվականներին հրապարակված գործերը, ինչպես՝ «Տիկին Փիլարյանի վիշտը», «Առօրյա զրույցներ»-ը, «Անդրեաս երեց» վեպը և այլն:

Վեցերորդ հատորում հրապարակվելու են հիմնականում 1900—1903 թվականներին տպագրված գործերը՝ «Առաքյալը» վեպը, «Անմեղ գրույցներ»-ը և այլն:

Վերջին՝ յոթերորդ հատորն ընդգրկեկու է հեղինակի չափածոն, ինքնակենսագրական նյութերը, հոդվածներն ու նամակները:

Ծանոթությունները կազմելիս օգտագործված են մուրացանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վաչե Պարտիզունու հետազոտությունները: