Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մեզ մոտ փաստաբան հռչակվիլ և գտնվում են մարդիկ, որոնք խմբերով նրա պաշտպանության են դիմում, ո՛րքան առավել կհաջողվի այդ համալսարանը ավարտող իրավագետին, որից շատ անգամ, ինչպես ասացի, պահանջում են յուր հավատարարները, ո՛չ թե արդարության և իրավանց պաշտպանության, այլ հաղթանակ հակառակորդի դեմ։ Եվ ի՞նչ կա փաստաբանի համար ավելի հեշտ, քան այն, որ նա չէ պարտավորվում օրինական իրավունքները յուր խղճի ձայնի հետ հաշտեցնելու… մանավանդ որ անվամբ, դիրքով և հարստությամբ հռչակված մարդիկ վճարում են նրան ավելի առատ, երբ նա բռնաբարում է յուր խղճի ձայնը, քան այն ժամանակ, երբ նա պաշտպան է կանգնում հարստահարված արդարության…

—Եթե դուք չեք չափազանցում, պարոն,— բացականչեց Պետրոսը,— օ՜ն և օ՜ն ուրեմն, ես գործ չունիմ իրավաբանության հետ, գոնե ձեր նկարագրած պայմաններով ես հաց աշխատել չեմ կարող, որովհետև ավելի գերի եմ իմ խղճի ձայնին, քան իմ նյութական պահանջներին։

—Ուրեմն ուրիշ մասնագիտություն ընտրեցեք, իրավաբանության օգտավետության մասին ես միայն այդ գաղափարն ունիմ։

Երկրաչափության դեմ ի՞նչ ունիք,— հարցրեց Հեթումյանր Եզովպոսին։

—Նույնպես օգտավետ պարապմունք է,— պատասխանեց վերջինս.— մանավանդ մեր երկրում, ուր լեռները ավելի բարձր են, ձորերը ավելի խոր, դաշտերը անհավասար, լավ ճանապարհները սակավաթիվ և որտեղ, իհարկե, առավել պահանջ կա գործ շինելու։ Միայն թե երկրաչափը խելոք լինի, փորձված, մաթեմատիկական հաշիվների մեջ չսխալվող, որովհետև ամեն հաջողություն այդ հաշիվների ճշտությունից է կախված։ Ի՞նչ հարկավոր է, օրինակ, մտածել, թե այս գյուղից մյուս գյուղը տանող ճանապարհը ավելի աժան կնստի, եթե նրան դաշտի միջով անցկացնենք, կամ ավելի աժան, եթե այս ձորի վերա մի կամար կամուրջ հաստատենք։ Չէ. եթե կարծում ես, որ հանդիպակաց բլուրը պատռելով ճանապարհը ավելի կկարճանա, պատռել տուր