Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիրոդը ոչինչ չխոսեց. նա լուռ էր և աչքերը ուղղած դեպի սենյակի դուռը, որտեղից կարծես սպասում էր մեկի ներս մտնելուն։

— Դուք ոչինչ չե՞ք պատասխանում,— կրկին հարցրեց Պետրոսը։

— Ահա՛ ձեր մայրը գալիս է, ես նրա ոտնաձայնը լսում եմ,— խոսեց օրիորդը, և դիմավորեց տիկին Հռիփսիմեին, որը նույն րոպեին ներս մտավ սենյակի դռնով։ Տիկնոջ «որողորմի աստված»֊ը վերջ տվեց լարված խոսակցությունը։

Ժէ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Լուսնյակ գիշեր էր. մեղմ և զովաշունչ։ Անցուդարձը արդեն դադարել էր փողոցներում. արծաթափայլ լուսինը, որ կամաց-կամաց դեպի արջնաթյուր երկնակամարն էր բարձրանում, իզուր յուր պայծառ լապտերով լուսավորում էր նրանց․ ոչ ոք չէր կամենում օգուտ քաղել ամառային զովարար գիշերից. քաղաքի բնակիչները, իբրև երդվյալ գավառացիներ, վաղուց արդեն խոր քնով խռմփում էին և գիշերային խորհրդավոր լռությունը ընդհատվում էր միայն շների հաչյունով, որ մերթ ընդ մերթ լսվում էր փակված բակերի մեջ։

Պետրոսը, որ այդ երեկո հրավիրված էր յուր ծանոթներից մեկի տանը, միայնակ և մտախոհ վերադառնում էր տուն։ Նրա մտածմանց առարկան այն ծանր լռությունն էր, որ գիշերվա այդ ժամին տիրում էր ամբողջ քաղաքի մեջ։ Իբրև ուսանող նա սովոր էր լավ երեկոները մի քանի ժամ զբոսնել ընկերակիցների հետ միասին և օգուտ քաղելով ազատ ժամերից, խոսել և դատել օգտավետ խնդիրների մասին։ Այդ լինում էր Թիֆլիսում, ուր կյանքը սկսվում էր նույնիսկ գիշերային ժամերից. բայց ի՞նչ անել այստեղ, յուր հայրենի քաղաքում, ուր կյանքը դադարում էր արևի վերջին