արդեն տասնութ տարեկան ես և շուտով տասնևինը կմտնես։ Այդ բավական մեծ հասակ է կովկասցի աղջկա համար։
— Լա՛վ, թողնենք հասակը. ո՞վ է իմ փեսացուն,— ժպտալով հարցրեց Ամալիան:
— Քո փեսացո՞ւն, ա՛յ, դրա համար կարող ես հարցնել. ես ոչինչ ասելիք չունիմ։ Քո փեսացուն մի շատ առողջ, գեղեցիկ, զարգացած և հարուստ երիտասարդ է, նա թիֆլիսի բոլոր երիտասարդների մեջ ընտրվածը և միակն է…
— Բայց ո՞վ է,— անհանգստությամբ ընդհատեց օրիորդը:
— Պարոն Արսեն Մաշտոցյանը,— ծանրությամբ պատասխանեց քեռին,— այն պատվական երիտասարդը, որի հետ երեկ ծանոթանալու պատիվը ունեցար։
Ամալիան հոնքերը կիտեց և նրա աչքերը բարկությունից սկսան փայլել։
— Մորեղբայր, կատա՞կ եք անում ինձ հետ,— հարցրեց նա խորհրդավոր եղանակով։
— Կատա՞կ, ինչու համար, սիրելիս, շատ լրջությամբ եմ խոսում։
— Ավելի վատ. ուրեմն դուք գիտակցաբար ստորացնում եք ինձ։
— Ստորացնե՞լ, ինչու՞ համար, Ամալիա, մի՞թե այդպիսի առաջարկություն անելը քեզ ստորացնել կնշանակե։
— Իհարկե, ի՜նչ լայեղ է ինձ ամուսնանալ մի որևէ վաճառականի հետ…— խորին արհամարհանքով բացականչեց իշխանուհի օրիորդը և ձեռքում բռնած նոտաները բարկացած շպրտեց դաշնամուրի վերա։
— Ամալիա, այդ վարմունքը քեզ չի վայելիր,— դառնությամբ նկատեց Սիմբրյանը,— դու երիտասարդ ես և արածդ չես հասկանում։
— Ավելի կանեմ, եթե երկրորդ անգամ թույլ կտաք ձեզ այդպես կոպիտ կերպով ինձ անպատվելու։
— Ամալիա, դու քո բախտը հեռացնում ես քեզանից. հետո շատ կզղջաս, բայց արդեն ուշ կլինի։
— Ավելի կգերադասեմ ազնվական պատվով մեռնել, քան թե վաճառականի կին դառնալով հարյուր տարի ապրել։ Մի՛