Էջ:Muratsan, vol. 3.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քսան րապեներն անցցնել լուռ ու մունջ և սպասել, մինչև որ ինքը յուր կարևոր աշխատությունը կավարտեր։ Այդ աշխատությունը, հավանական է, որ շատ կարևոր չլիներ, բտյց Որպեսզի նորեկը համոզվի, որ Մոմճյանը միայն յուր գործովը չէ զբաղված, այլ նրա ժամերը ուրիշ շատ գործերի վրա են բաժանված, այդպես անելն անհրաժեշտ էր։

Սարյանն այդ անպետք րոպեներից օգուտ քաղելով, սկսեց դիտել Մոմճյանի բնակարանը։ Դա էլ, Շաշյանի կացարանի նման բաղկացած էր մի սենյակից, որի աջ կողմը բռնած էր տանտիրոջ մահճակալը, իսկ ձախը՝ նրա աշխատության գրասեղանը։ Դրա վրա առանձին խնամքով և համաչափությամբ, շարված էին բազմաթիվ մանր-մունր իրեղեննեը, որոնց շատերի ինչ բանի պիտանի լինելը չէր կարողանում որոշել Սարյանը։ Բայց բրոնզե գեղեցիկ աշտանակիկները և թանաքամանը (որի վերին աստիճանի մաքուրությունը ապացուցանում էր կամ տիրոջ մաքրասիրությունը, կամ նրա գրական աշխատությամբ պարապելու սեր չունենալը), սեղանի վրա գտնվում էին նաև բազմաթիվ քառակուսի, գլանաձև կամ անկյունավոր իրեղեններ, պնակիկներ, շնիկներ, թռչնիկներ, մոխրամաններ, մեծ ու փոքր տեսակի. տողաշարներ, գրչակալներ, գրիչներ, գույնզգույն մատիտներ, փոքրիկ երկրագունդ, կողմնացույց և այլն, և այլն. այնպես որ սեղանի վրա, իսկապես, թուղթ դնելու և գրելու համար շատ քիշ տեղ էր մնում։

Այս բոլորը տեսնողը կկարծեր, որ Մոմճյանը մանրասեր երիտասարդին մեկն է. բայց նրա արտաքինը հերքում էր այդ կարծիքը, մանավանդ, որ բոլոր այդ մանրակրկի հավաքածուների վրա իշխում էին սեղանին կից պատի վրա կախած պատմական երկու նշանավոր անձանց, այն է՝ Լութերի և Վոլթերի մեծադիր պատկերները։

Սեղանի վրա դրված էր մի եռաշար դարակ, որը ծայր ի ծայր լցված էր գեղեցիկ կազմած ռուսերեն գրքերով։ Դրրանց մեջ, իբրև բացառություն, երկու հայերեն գրքեր կային և դրանք Րաֆֆիի «Փունջ»֊երի առաջին և երկրորդ հատորներն էին, որոնք դրված էին դարակի աչքի ընկնող անկյունում։