Այս էջը հաստատված է
լսել Արդուկյանից ես չէի սպասում. այդ րոպեից արդեն նա սատանայից ավելի զզվելի դարձավ իմ աչքում։
— Սապատո՞ղ,— բացականչեցի ես աչքերս նրա վրա հառելով և նրա հայացքի մեջ ներողություն խնդրոդ գեթ մի նշույլ որոնելով, բայց իզուր. նա նույն սառնությամբ կրկնեց միևնույն խոսքը։
— Այո , սապատող։
Ես ինձ կորցրի։
— Ցած, ստոր արարած,— բացականչեցի կատաղած և երեսս դարձրի նրանից հավիտյան...
Այդ օրից սկսած ես էլ ուրիշների պես ատում եմ Արդուկյանին...