Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն տոմսակներից շատ քիչ էր վաճառված։ Չնայելով որ իրենք խաղացողները շատ աշխատեցին դրա մասին, խանութները ման եկան, տներն այցելեցին, ամեն տեղ և ամենքին պատմեցին, բացատրեցին, որ ներկայացումը թեմական դպրոցի օգտին է, որ նա շքեղ ու փառավոր պիտի չինի, որ ներկայացման ժամանակ զինվորական երաժշտություն պիտի նվագե և այլն, այլն, այնուամենայնիվ նրանց աշխատանքն ապարդյուն անցավ, շատ Հարգեցին հարգերին նրանց խնդիրը, այն էլ գլխավորապետ աղքատ ու անկարող մարդիկ, իսկ հարուստ դասակարգը ոչ միայն ոչնչով չոգնեց, այլև «աֆարմասան» ծաղրական անունով մկրաեց նրանց։

երիաասարդները համբերությամբ տանում էին այս բոլոր տհասությունները՝ հույսերը դրած ներկայացման երեկոյի վրա։

«Երբ երաժշտությունը նվագե, ժողովուրդը կհավաքվի, — սիրտ էին տալիս միմյանց։ Ներկայացման երեկոն հասավ, երաժշտությունը սկսեց նվագել և յուր որոտալիք աղմուկով գավառական քաղաքի խաղաղանիստ թաղը թնդացնել։ Տան բակը հետզհետե ժողովրդով լցվեցավ. մի վայրկյան մեր թատերասերները սկսեցին ուրախանալ, կարծելով թե ներս խռնվողները տոմսակ գնողներ են. վերին դստիկոնից նրանք հետաքրքրությամբ և սրտատրոփ դիտում էին մտնողներին, բայց ոչ ոք բակից չէր բարձրանում դեպի վեր։ Դժբախտաբար դրանք բոլորը հետաքրքիր անցորդներ կամ թաղի պարապորդ մարդիկ էին, որոնք ներս էին խուժել երաժշտության անսովոր աղմուկի վրա և այժմ հանգիստ կանգնած զվարճանում էին, որ ձրիաբար զինվորական երաժշտություն են լսում։

Վերջապես ներկայացման ժամը հասավ և մեր թատերասերները հուսահատ ու կոտրված սրտով դուրս եկան բեմ քսան կամ քսանևհինգ հոգու առաջ խաղալու համար։ Խաղը լավ անցավ, քսանևհինգ հոգին ծափահարեցին նրանց, մինչև անգամ հետևյալ արարվածների ժամանակ ծափահարողների թիվը կրկնապատկվեցավ, որովհետև