Էջ:Muratsan, vol. 5.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՝ միգուցե Շահռուխ–բեկը հանկարծ հարձակվեով՝ դարձյալ հափշտակե օրիորդին, իսկ ինքը առնելով յուր հետ ծերունի տեր–Հովսեփին, դիմեց Երևան՝ Ամիրգյունե նախարարի օգնությունը հայցելու։

Ամիրգյունեն, որ լուրջ ու արդարասեր մարդ էր և բարեկամ լինելով Մելիքսեդեկ կաթողիկոսին՝ սիրում էր նաև նրա հոգևորականներին, հաճությամբ լսեց սարկավագի և նրան ընկերացող քահանայի բողոքը, զայրույթ արտահայտեց Շահռուխ–բեկի անիրավ վարմունքի դեմ և օրիորդին ապագա հետապնդությունից ազատելու համար հետևյալն ասաց.

— Այս երկրում անիրավ բռնաբարությունից ազատ չէ ոչ ոք։ Նույնիսկ ես, Ամիրգյունե–խանս, որ անկախ կառավարիչ եմ ամբողջ էրմենիստանի և Գյուրջիստանի, դարձյալ ստիպված եմ դավաճան մարդկանց զայրույթը չգրգռել, որովհետև նրանցից ամեն մինը հեշտությամբ կարող է մուտ գործել շահի արքունիքը, եթե ինձ մատնելու և դրանով շահին որևէ օգուտ ընձեռելու առիթ ունենա ձեռին... Այդ պատճառով իսկ խորհուրդ եմ տալիս ձեզ վերադառնալ Ագուլիս և անմիջապես ամուսնացնել այդ աղջկան մի որևէ երիտասարդի հետ։ Մեր մեջ ընդունված օրենքով՝ անկարելի է հափշտակել մի կին, որ օրինավոր ամուսին ունի։ Հետևապես, ամուսնացնելով այդ աղջկան, դուք կապահովեք նրան նույնիսկ ապագա հետապնդությանց դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Շահռուխ–բեկին, ես նրան արժանավոր հատուցումն կանեմ։ Այս քանիերո՞րդ անգամն է որ նա նմանօրինակ անիրավությամբ բռնանում է խեղճ Ժողովրդի վրա։ Պետք է վերջապես հասկացնել նրան թե՝ հոտի պահապան շունը իրավունք չունի պատառելու յուր պահպանության հանձնված ոչխարները...

Տեր–Հովսեփն ու սարկավագը սրտագին շնորհակալություն արին արդարասեր Ամիրգյունեին և ուրախությամբ վերադառնալով Ագուլիս, կատարեցին խանի պատվերը ճշտությամբ, որովհետև փեսացուն արդեն պատրաստ էր:

Երկու օրից հետո Խցաձորի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեցավ օրիորդ Վարդենիի և սարկավագ Անդրեասի պսակը: Իսկ դրանից մի օր հետո՝ հրաման հասավ Ամիրգյունե