Էջ:Muratsan, vol. 5.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է անել, օրինակ, Մելիքսեղեկ կաթողիկոսը յուր ազգի համար... մի մարդ, որ յուր անձն իսկ չկարողացավ պաշտպանել Շահաբասի բռնությունից և որր մի ամբողջ ազգի գլուխ լինելով՝ բանտարկված ու շղթայված է այսօր իբրև հասարակ մի հանցավոր...։

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով, գերապայծառ հայր,— ընդհատեց երեցը կարգապետին։

— Այն, թե անհրաժեշտ է որ մարդիկ այսպիսի թշվառության օրերում պաշտպան ունենան իրենց այնպիսի մի հզոր անձն, որպիսին է, օրինակ, սրբազան պապը։

Տեր-Անդրեասը ժպտաց։

— Դոլ չհավանեցի՞ր իմ խոսքին,— հարցրեց կարգապետը հայացքը սևեռելով քահանայի վրա։

— Ընդհակառակն։ Բայց կուզենայի իմանալ թե ինչո՞ւ սրբազան պապը չի պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին՝ եթե արդարև՝ այդքան զորավոր է նա։

Հայր Երազմոսի սիրտը թունդ ելավ. նրան թվաց թե՝ բախտն արդեն մաքրում է յուր ճանապարհի արգելքները։

— Զորավո՞ր. մի՞թե դու կասկածում ես նրա զորության մասին,— խոսել սկսավ նա զվարթ ձայնով։— Քահանապետի զորության ապացույցը յուր նվիրակի փառավոր ընդունելությունն է և ավելի ևս՝ այդ ընդունելության հետևանքը։ Սրբազան պապը յուր նամակում աոաջարկել էր Շահաբասին երեք խնդիր, ա) պարսկի փոխարեն՝ հայ ունիթոր կարգել վերատեսուչ այն գավառների վրա, ուր ապրում են վերջինները։ բ) «ՄանկաԺողով» չանել Հռովմա գահին հավատարիմ բոլոր հայերի մեջ։ գ) Վերադարձնել այն սրբազան սպասները, որ պարսիկները հափշտակել էին Երնջակա և Ջահուկի մեր եկեղեցիներից։ Շահաբասը այդ երեք խնդիրներն ևս կատարեց անմիջապես։ Բայց այդ դեռ բոլորը չէ։ Նա այնքան է սիրել հայր Չիտտագինիին, որ շարունակ պտտեցնում է հետը ուր որ գնում է. և այդ հանգամանքը օգնում է սրբազան պապի նվիրակին հետզհետե նորանոր արտոնություններ ձեռք բերել։ Այժմ ահա, օրինակ, մեր գյուղերից մի քանիսին