Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծերունին լռեց, իսկ մենք պատասխանելու ոչինչ չունեինք։

Բարեբախտաբար այդ միջոցին պարտիզի դռնում երևաց մեր հյուրընկալը, որ եկել էր մեզ ճաշի կանչելու։ Օգուտ քաղելով առիթից, վեր կացանք տեղից և ողջունելով ծերունուն, հեռացանք ծանր տպավորության տակ։

Երբ իջնում էինք սոսիների զառիվայրով՝ հարցրի Պետրոսին թե՝— արդյոք հիշո՞ւմ է այն խոսքը, որ ասում էի՝ թե «կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»։

— Հիշում եմ,— ասաց նա,— և այս ծերունին այդ հիվանդներից մինն է։

— Այո. սակայն նրա միտքն առողջ և հոգին կայտառ է եղել․ երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին,— հարեցի ես։

— Անշուշտ,— պատասխանեց ընկերս և այս անգամ արդեն խոր համոզմունքով։