անկեղծություն, գերագույն գաղափարներ և այլն, հաստատված է, ոչ թե ձեր սրտի ու հոգվո, այլ ստամոքսի վրա և որ դուք հրապարակով «քամում եք մժղուկները» միայն նրա համար, որպեսզի գաղտուկ «ուղտերը կլանեք» և ազատ մնաք հասարակաց դատաստանից... Եվ սակայն, ավա՜ղ, ճշմարտության այս ձայնը միայն ես եմ լսում. որովհետև նա կապված է խավարի ու անհայտության մեջ։ Ես տեսնում եմ նրան ամեն օր և սրտագին վշտանում։ Իսկ երբ դու, ով լուսարար, գալիս ու սրբում էիր մեր ծաղիկների փոշին, կամ իմ ժապավենի մակագրությունը կարդալով հիանում, ես ամոթից կարմրում էի և աստծուն աղաչում,որ լեզու տա ինձ քեզ հետ խոսելու և ճշմարտության խելամուտ անելու... Օ՜, եթե գիտենայիր թե՝ ինչպես ծանր է տեսնել անմեղ մարդկանց խաբվելը... Այժմ, ահա, լսեցիր ինձ, նաև, իմ ընկերներին, օ՜ն, ուրեմն հանիր մեզ այս տաճարից և ցրվիր փողոցում. թող մարդիկ մեզ կոխոտեն, թող եկեղեցին, որ վեհավայր է սրղության և ճշմարտության, չպղծվի մեզմով, որ մարմնացումն ենք ստության...։
Այս ամենը, պարոն բժիշկը, ես լսում էի և տեսնում:Ես հավատում էի, որ սա մի երևույթ, մի գերբնական տեսիլ էր և թեպետ սկզբում հետաքրքրվում էի դրանով, բայց հետո իմ հետաքրքրությունը փոխվեցավ երկյուղի։ Ես զգում էի, որ կուրծքս հետզհետե ճնշվում, շունչս սպառվում է, որ մարմինս արդեն պատել է սառը քրտինք... Ես փորձ փորձեցի ճեղքել պսակների ցանկապատը և փախչել եկեղեցուց։ Այդ հաջողեց ինձ մասամբ. ես մոտեցա դռանը: Բայց հենց այդտեղ ցանկապատը նորեն ստվարացավ և պսակներից մինը տխուր ձայնով բողոքեց.
— Ինչո՞ւ, ով լուսարար, չես լսում, նաև ինձ։ Չէ՞ որ դու էիր,որ հարցնում էիր թե՝ գիտե՞մ արդյոք ի՞նչ կնշանակե՝ լինել «ազնիվ ու անկեղծ բարեկամ», որ աշխարհից հեռանանալով՝ «վշտահար» է թողնում սրտերը։ Այդ խոսքերը դու կարդացիր իմ ժապավենի վրա. այժմ թող որ հայտնեմ թե՝ ո՞վ էր այդ ազնիվ ու անկեղծ հանգուցյալը։— Դա մի զարգացած և հարուստ մարդ էր, որին սիրում էին շատերը, որովհետև նա գիտեր հաճելի լինելու արհեստը։ Բայց այդ