Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱԼԱԼ․— Այդ ամենը, հարկավ, ես հաշվել էի վաղուց, այդ պատճառով էլ խոնարհեցա և իմ իշխանական հպարտությունը զոհեցի ժողովրդի փրկության։ Ես նվեր ղրկեցի թշնամուն իմ գանձի մեծ մասը և, իբրև հպատակ, խոստացա. հարկ տալ խանին. բայց նա այդ ամենը առ ոչինչ դրեց։

ԶԱՔԱՐԵ․— Այդպես արավ Ջոլան։ Բայց Բուրա-Նոլինը, որ ըստ երևույթին, ավելի իրավունքներ է վայելում, քան ծերուկ հորեղբայրը, խոստացավ ազատել ժողովուրդը սրածությունից և թողնել քեզ ազատ քո իշխանության մեջ․․․
ՋԱԼԱԼ․— Բայց դրա համար խնդրում է իմ դուստրը իբրև փրկանք։
ԶԱՔԱՐԵ․— Այո՛։
ՋԱԼԱԼ․— Օ՜, և ի՜նչ քիչ բան է խնդրում։ Եվ Հասան-Ջալալը պիտի ստորացնե իրեն ա′յն աստիճան, որ յուր իսկ ձեռով հանձնե թաթարին յուր հրեշտակ աղջկա՞ն։ Ոչ. այդ չի լինի։ Ես կամենում էի, արդարև, ձեր բոլորի խորհուրդը լսել, որպեսզի իմանայի, թե քանի՞սը ձեզնից իրավունք են տալիս հորը' պաշտպանել դստերը։ Այժմ գոհ եմ տեսնելով, որ միայն դո′ւ ես զլանում ինձ այդ իրավունքը, սիրելի եղբայր։ Եվ դու, իհարկե, կատարում ես քո պարտքը։ Բայց ես վճռել եմ. ես բաց աչքերով չեմ մատնիլ իմ գառը՝ անգութ գազանին, թող թաթարն յուր սուրը նախ այս կուրծքը խրե և ապա թե մարմնիս վրա կոխելով՝ իմ գանձն հափշտակե։
ՆԵՐՍԵՀ․— Մենք նրա սուրը կփշրենք յուր իսկ գլխի վրա։
ՍՄԲԱՏ․— Ուրեմն վճռված է, կանչենք թշնամու պատգամավորին և հայտնենք նրան մեր պատասխանը։
ՋԱԼԱԼ․— Հրամայի՛ր կանչել։