Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՀՃԱՊԵՏ.— (մոտենալով Համտունին և ձեռքը նրա ուսին զարկելով) Գնանք, բարեկամ, իմ գործն էլ թեթևացավ։ (Դուրս է տանում նրան):

Ա ԾԵՐՈԻՆԻ.— (ծնկաչոք դեպի Ռուզանը) Ազնիվ իշխանուհի, մենք պատրաստ էինք քեզ համար զոհվելու, իսկ դու այս ի՞նչ արիր... (ծերունուն ձայնակցում են բոլոր կապյալներն իրենց օրհնություններով):
ՌՈԻԶԱՆ.— Ինչ որ ես արի, նույնը սովորեցրեք ձեր զավակներին անել, և ձեր հայրենիքը կազատվի ցավերից:


Վարագույր