Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Թիֆլիս 1885 հունվար 1, առավոտ 11/2 ժամ

1. Չգիտեմ այս քանիերորդ տարեմուտն է, որ իմ մեջ ցանկություն է ծնեցնում— գրել իմ հիշատակարանը. բայց հաստատ գիտեմ, որ մի քանի անգամ այդ ցանկությունը խեղդվել է իմ մեջ։ Եվ միշտ շրջապատված եմ եղել անհամբույր հանգամանքներով, այդ պատճառով և շատ փոքր եմ մտածել իմ դիտավորությունս իրագործել կարողանալու համար։ Միշտ հոգսեր, միշտ ծանր զբաղմունքներ, միշտ սրտի հանգստության բացակայություն— ահա իմ արգելքները:

2. 1884 թվականը ավարտեց յուր ընթացքը, ճշգրտելով ժողովրդյան նախապաշարմանց հիմնավորությունը, թե՝ նահանջ տարին միշտ աղետաբեր է լինում։ Եվ նա արդարև աղետարբեր էր, գոնե մեր երկրի, մեր մարդիկների համար։ Նա ցավերով ծնվեցավ։ Ինչո՞ւ համար այդ տարին աղետաբեր էր, իհարկե՝ ես այժմ չեմ ասիլ. բայց այդ մասին կխոսեմ, երբ իմ հիշատակարանի ընթացքը շարունակելով, մի օր կհասնեմ այս օրվա պատմության։ Այժմ դեպի բուն գործը։

3. Ահա և 1885 թվականը։ Առաջին ժամերը սկսվում են հոլովվել և նրանց հետ միասին ծնունդ են առնում մեր սորտերի մեջ ապագա բարիքների հուսալիր ցանկություններ։ Մեզանից յուրաքանչյուրը սպասում է պատահել նոր տարվա մեջ լավագույն բախտի և դրության… Ամեն ոք շտապում է մաղթել յուր բարեկամին երկար կյանք, առողջություն և հազարավոր բարիքներ… Բայց ո՛վ մարդկային թուլություն, ոչ ոք մեզանից չի ուզում հավատալ, որ այս տարին կարող է յուր