ուստի իմ սիրտն էլ կտրվում է և ապարդյուն աշխատանք եմ համարում այս տարտամ (ղգ) դրության մեջ զգացմունքներով ներարկելու թե քեզ և թե ինձ։
Այս քանի օրերս լուր է տարածվել որ, իբր թե, մինիստրությունը մերժել է Սինոդի խնդիրը, (որ է՝ ուսումնարանների կարգադրությանց մասին եղած տնտեսությունները առ ժամանակ չգործադրել, զգալ նոր կաթողիկոսի) և հրամանագրել է կուբերնատորներին անմիջապես գործադրել նախագծված օրենքները հայոց ուսումնարաններում։ Այս բանի մասին դեռ Սինոդից պաշտոնական լուր չկա, ընդհակառակը, դեռ նա նոր է գրում թեմական տեսուչներին թե՝ «մեր խնդրի պատասխանը դեռ չենք առել, ուրեմն դուք շարունակեցեք կառավարել դպրոցները ըստ առաջնույն…»։
Վաղը պ. Սպանդարյանը անձամբ կդիմե Մարտանովին (գլավնի ուպրավլենու նախագահի օգնականն է) ճշտիվ իմանալու համար, թե ինչպես է վճռված։ Ուստի ես ամսույս 17-ի փոշտով քեզ հարկ եղածը կգրեմ։ Աղայանցն էլ ասում էր, թե այդ լուրը հաստատվի, ես կհեռանամ մեր գյուղը. ըստ որում, ըստ նոր օրինաց՝ աշխարհականը իրավունք չունի թեմական վերատեսուչ լինել։ Բայց, ես կարծում եմ, նա այդքան շուտ չի թողնիլ այդ պաշտոնը և ավելի շուտով քահանա կձեռնադրվի։— Եպիսկոպոսն էլ դեռ գյուղերումն է և հետզհետե դպրոցներ է բանում, չգիտեմ ինչ ձևով պահելու հույսով։
Բաքվի տեսուչը այստեղ է և վարժուհի է պտպտում, թե Կատինկի մասին նրա հետ խոսամ, չգիտեմ որքան հնարավոր կլինի ձեզ համար՝ նրան այնտեղ ուղարկելը։ Բայց նա մարդ և կին է ուզում, կամ քույր և եղբայր։ Կարծում եմ, առաջինը հետո հնարավոր կլիներ հենց Բաքվում։ Քեզանից նոր նամակ չստացա, բայց վաղը սպասում եմ, որ տեսնեմ, թե Աղայանցի թղթին ինչպես վերաբերվեցիք։
«Մշակի» հրատարակությունը հաստատապես մնում է Րաֆֆիի, Գաբ. Միրզոյանի և մի ինչ-որ Աբելյանի վերա։ Նշաններից երևում է, որ այդ պարոնները իրենց թերթին անցյալական ուղղություն կտան ի մեծ ցավ և ի թշվաոություն մեր խեղճ ազգի։ Այդ Աբելյանցը փողոցներով անցնում