Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հուլիս 30-ին էլ երկու թերթից մի նամակ եմ դրել. հուսամ ստացած կլինես։

Քեզ պաշտող՝ Գրիգոր


Տեսնում եք, միշտ խոսում եք կանանց համար, թե նրանք պետք է տղամարդկերանց հավասար իրավունքներ վայելեն, հապա դու կարո՞ղ ես չորս ժամում այսքան նամակներ գրել: Սրա հետ ներփակում եմ երեք ուրիշ նամակներ։

4 օգոստոսի, 1836 թ


Սիրեցյալդ իմ.

Հուլի 30֊ին և ամսույս 1-ին նամակներ ունիմ գրած քեզ և վերջինովը մայրիկին, Կատինկին և Հակովբին. բոլորն էլ հուսամ ստացած, քոնը դու կարդացած, մյուսներինը՝ իրենց հանձնած կլինես։

Այսօր իսկապես քեզ նամակ գրելու մի կարևոր առիթ չունեմ և սպասում եմ քեզանից նամակների, բայց որովհետև գիտեմ, որ ամեն փոստի օր դու չարաչար սպասում ես ինձնից մի գրություն ստանալու, ուստի չեմ կարողանում քո ակնկալությունդ ի դերև հանել։ Երբ քեզ նամակ չեմ գրում, ինքս ինձ այս թեորիայով եմ դատապարտում. «Ոսկին երկու օր առաջ արդեն պատրաստվում է փոստի օրը նամակս կարդալու. իսկ ես երկու օր առաջ նրա այդ ցանկության տեղյակ լինելով և սակայն նամակ չգրելով՝ գործում եմ մի աններելի հանցանք…»։ Եվ որպեսզի խիղճս հանգիստ լինի, ահա քեզ գրում եմ և այս նամակը։ Հավատացիր ինձ. երբ փոստի օրը գալիս է և ես չեմ ուզում նամակ գրել, (որովհետև նախընթաց փոստին մի կամ երկուսը գրած եմ լինում), ինձ այնպես է թվում թե դու այստեղ ես և ես չեմ կամենում գալ քո տեսության։ Եվ իրավ, միթե կարելի է արդարանալ այն դեպքում, երբ ես կարող եմ հաճություն պատճառել մի քանի էջ