քեզմով, այն ժամանակ միայն դուրս եմ գալիս տանից, նստում եմ ձիաքարշը և թռչում Մուշտայիդ։ Մի ժամ էլ այնտեղ անց կացնելով և ծառերի հովանիում ուղիղ Սպանդարենց տուն, ուր և ճաշում եմ միշտ լավ ախորժակով։ Նրանից հետո արդեն պատմությունս անորոշ է լինում… կամ քնած, կամ արթուն, կամ ձիաքարշների վերա թափառելիս։ Երեկվա ճաշից հետույն մի քանի ժամ մեր տերտերի հետ անցուցի, խոսում էինք ուսումնարանի ապագա կազմակերպության, նոր հոգաբարձուների և երեցփոխի ընտրության և մեր բնակարանի վերա։ Սիրելիս, Լիզենց տունը տերտերը չի մերժում, և ասում է, որ կհամոզե երեցփոխանին 25 ռուբլով մեզ տալու, որովհետև Բաղձանի բանի շինելուց ետ նա երեսունով էր ուզում ուրիշին տալ, բայց մի քանի անհարմարությունն եկան իմ կարծիքով։ Առաջին, որ մի կլադովոյ չունի և մեր օլնակները. մեծ էտաժերկան, վաննաները և ուրիշ հազար ու մի զիրթ ու զիբիլը որտեղ պիտի տեղավորենք։ Երկրորդ, մի կորիտորն կամ տալան չունի և ննջարաններից գիշերը դուրս եկողը անպատճառ պետք է մյուս սենյակում քնողին անհանգստացնի, և բացի այդ, թե Լիզայի ննջարանը և նրան կաբինետը մեկը մենք, մեկը` Նիկոլայը վերցնի, գիշերվա բոլոր շշունջը, խոսակցությունը, հազալը և այլն, մեծ սենյակից մյուսի մեջ պիտի լսվի, ըստինքյան, պատկառելի անհարմարություն է։ Երրորդ` սենյակները ավելի ցած, խախուտ շինված և փոքր են։ Մնացածը դու գիտես։ Դրա միակ հարմարությունը բալկոններն են, մեծ խոհանոցը և առանձնությունը։ Մերին պակասությունն էլ պատշգամբ չունենալն է, կորրիտորի մեծությունը և առանձին չլինելը։ Հիմա դուք խելք խելքի տվեք այդտեղ և վճռեցեք. եթե գնալու ենք Լիզի տունը, կամաց-կամաց պատրաստվեմ, թե ոչ՝ մեր կորրիտորն և սպիտակացնել տամ և մի սարտափի ճար տեսնեմ։ Այս տարի էլ տերհոր ասելով աշակերտուհիների կողմից նեղությունր շատ չի լինիլ, որովհետև մի պարտեզ կլինի և մի պատրաստական և առ այժմ ոչ ավելի։ Եթե տունը փոխելու լինենք, ձեր մի քիչ շուտ գալը կարծեմ կարևոր է, որովհետև Լիզան ամսույս 15-ին հեռանում է և դատարկում բնակարանը. մենք սեպտեմբերի առաջինին արդեն պետք է փոխադրված
Էջ:Muratsan, vol. 7.djvu/294
Արտաքին տեսք