Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կատինկի երեխայի համար հարմար անուն չգիտեմ որն է, բայց իբր հայկական և գեղեցիկ հնչող անուն, կառաջարկեմ ընտրել այն 6 անուններից մինը— Զարեհ, Ներսես, Վահան, Վահրամ, Վարդ, և վերջապես իմ երկրորդ տղի համար ընտրած անունը— Միհրան, եթե այս վերջինը ընտրեք՝ խարճ պետք է տաք։

6 հուլիսի, 1888 Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ և անուշիկ Ոսկի.

Եթե դու ինձ տեղ լինեիր, կասեիր՝ թե երկուշաբթի տասը երեսից նամակ եմ գրել, բավական է այսօրվա համար էլ ես, ընդհակառակը, պարտավոր եմ նույնչափ էլ այսօր գրել, թե միայն նույն օրվա չափ ժամանակ ունենամ։ Ուրիշ ինչ լավ բան կարող է զղաղեցնել ինձ, քան թե քեզ հետ խոսելը, թեկուզ նամակով, քանի որ գիտեմ, թե այդ նամակը որքան հաճություն է պատճառում քեզ… այսինքն՝ այս դեռ հաստատ չգիտեմ, գուցե սա հենց այնպիսի ժամանակ կհասնե քեզ, որ կխարնգարե քո քաղցը խոսակցությունը՝ Պետերբուրգից նոր վերադարձած մի երիտասարդ, ջենտլմենի հետ. ով գիտե, գուցե. բայց և այնպես, երբ դու միայնակ մնաս, սա կարող է քեզ մի փոքր զբաղեցնել, այսինքն՝ ձանձրույթդ փարատել, մինչև որ նա կրկին… Իհարկե ես կատակ չեմ անում. բայց քանդվի Շուշին (իհարկե քեզանից ետ) կամ մի փոքր էլ ուշ…) այս էլ ավելացնում եմ նրա համար, որ թե նամակս մի ուրիշի ձեռքն անցնե և նա ասե, «Բա ե՞ս էլ մեջը», ասեմ չէ, այդ «մի փոքր էլ ուշը» հենց քեզ համար է։

— Հա, այն էի ասում, թե քանդվի Շուշին, յանի նրա մեջ էլ այդպիսի մի շնորհքին կյանք կարող է սկզբնավորվիլ, որ երիտասարդ կինը, ամուսնու բացակայության ժամանակ, ուրիշների հետ մի փոքր ազատ շունչ քաշե… Հիմա դու ծիծաղում ես իմ միամտության վերա. հա, բայց ես սա քեզ համար խո չեմ ասում. ես քո բաներդ վաղուց գիտեմ. իմ խոսքը էն խեղճ մթիլ շթիլների համար է, որոնց կողքին թե անց կենաս, գլուխդ պտույտ կգա— ի բուրմանց անուշից։— Հա,