բոլորովին խեղաթյուրված կասկածներով է լույս տեսել «Նոր֊Դարում» ռուս թերթերի ազդեցության ներքո։ Նա այն երեխային ուղղակի սպանել է, որ յուր եղբոր աղջկա գլխին ցավ չդառնա, որովհետև մեջքը կոտրած է եղել և ոտքերը լոլուխ, էակ բժիշկները բժշկվելու հույս չեն տվել։ Ես հետո հայտնեցի Ապանդարին յուր սխալմունքը, նա մյուսների պես գործից անտեղյակ կարծել է թե` բռնաբարել է աղջկան. բայց աղջիկր 3 տարեկանից էլ պակաս է եղել, բանը չգիտեն, փչում են էլի. Մելիքսեդեքի մասին քո գուշակությունը ուղիղ է «տերության վստահությունը վայելող անձը» արդարև նա է. բայց տեսնենք թե պոլսեցի զևզեկները չե՞ն քանդել ամեն բան, մանավանդ որ առյուծ Փափազյանն էլ մեջտեղ չէ։— Նիկոլային ինչ որ պետք էր գրեցի. այսօր հրավեր եմ ստացել Ախլքալարքից, որ վաղը շաբաթ գնամ այնտեղ, բայց չեմ ուզում, նեղանում եմ գնալ-գալուց, մանավանդ որ այժմ մանգանիդ էլ չկա այնտեղ, ում մոտ գնամ։ Միրզայանցը շարունակ խնդրում է, որ շաբաթ երեկոները յուր հաշվով գնամ Կոջոր իրենց մոտ և երկուշաբթի վերադառնամ, բայց անցյալ շաբաթ որ գնացի և ոչինչ համ չգտի. ախր ո՞ւմ մոտ եմ գնում. մի՞թե եղանակի զովությունը կարող է ինձ գոհացնել. անցյալ անգամ գնալս էլ ինձ նեղացրեց, որոշեցի էլ չգնալ։ Բայց այստեղի շոգերն էլ սարսափելի են։ Մի ջերմաչափ չունեմ, որ մեր սենյակում չափեմ, երբ գնեմ, չափը կգրեմ։ Էլի լավ է, որ երեկոները հով է, իսկ մեր կանտորը հիանալի. տուն զալուց էլ ճաշից ետ քնում եմ և չտեսի նման իրիկունը ժամ 8-ին վեր կենում։ Դու գիտես, էլի, որ ես ճաշից հետո 1 կամ 2 ժամ շնորհքին քնել չգիտեմ, պառկում եմ ու 6 ժամ քնում կամ մեկ էլ մյուս առավոտ վեր կենում։ Վառինկի դեպի ինձ վերաբերվելու համար ես հարցնում, կարծես չգիտես, միշտ միևնույնը, ինչ որ չէ և ինչ որ աշխատում է երևալ... սուտ, կեղծ, ահա բոլորը ես նրան երբեք չեմ հավատում, գուցե և սխալվում եմ, բայց եղածն այս է։— Իմ գալու մասին կարող ես միամիտ մնալ, կաշխատեմ անպատճառ գալ։ Գրիր տեսնեմ կարողանում ես մանգալ գնալ, ոտքով կամ ձիով. կավալեր Ով ունես. տեղվույդ եղանակներն ինչպես են, գրիր
Էջ:Muratsan, vol. 7.djvu/326
Արտաքին տեսք