Էջ:Muratsan, vol. 7.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն պետք է անաղարտությամբ պահպանվի, որպես աչքի ոսպնյակը գեղագրական գործերի մեջ արծարծված կարևորագույն հարցերից մեկը մայրենի լեզվի խնդիրն է: Այդ հարցը սուր է դրված այն պատճառով, որովհետև այն ժամանակ քանի ռուսականացման վտանգը դամոկլյան սրի նման կախված էր հայ ժողովրդի գլխին: Մայրենի լեզվի մաքրության և անվթարության նկատմամբ մտահոգությունը հանդես է բերում հայ ժողովրդի ամենաստավար զանգվածը՝ աշխատավոր գյուղացիությունը, իսկ քաղաքում իր եսին ու վայելքներին անձնատուր եղած մտավորականությունն անուշադիր ու անտարբեր։ Հայ շինականը՝ մայրենի լեզվի նկատմամբ հանդես բերած իր բացառիկ Նախանձախնդրությամբ և կրքոտ պաշտպանությամբ հայրենասիրական սուրբ զբաղմունք է արթնացնում, սեր հիացմունք։ Այդ մասին է վկայում Մուքիի վեճը Մինարյանի հետ։ Բավական է ասել, որ նա հենց որ իմանում է, չինարին՝ հայերեն սոսի են ասում՝ ցավ է զգում և տրտմությամբ դիմելով ընկերոջը հայտնում է իր կարծիքը. «—էս մենք չընարու անունն էլ հայավար ասելը գիտում չենք, մեր ճարն ի՞նչ կըլի. հավատաս, քանի գնանք՝ էնքան էվելի հայվան կդառնանք... էսօր մի բառը կմ կմոռանանք, էգուց երկուսը, գալ օրն իրեքը, մին էլ էնա կտեսնես, որ խոսքի կեսը հայեվար ենք խոսում, իսկ կեսր՝ թուրքեվար։ Մարդ որ իր ազգի լեզվովը խոսիլ գիտա ոչ՝ հայվան չի, բա ի՞նչ ա»։ Մուրացանը իր այս հարցադրմամբ մի գնդակով երեք նշանակետի է խփում: Մուքին իր հայրենասիրությամբ հակադրում է օտարամոլ, օտար լեզուներ որդեգրող, իր մայրենի լեզուն դրժող, գյուղին խորթացած մտավորականներին, Մուքիի անգրագետ մնալու մեղքը դնում է Նոյի ագռավ ուսյալների վրա, որոնք գյուղը մատնել են բախտի քմահաճույքին և չեն զբաղվում գյուղացու կրթության գործով, ուստի նա չգիտե գրական լեզուն և սոսի բառի փոխարեն գործածում է օտար և փոխառված բառը՝ չինարին, քննադատության սլաքը ուղղված է հայոց լեզուն հետապնդող և արգելող ցարական ռեժիմի դեմ։ Բայց գրաքննական արգելքներից խուսափելու նպատակով Մուրացանն իր խոսափողը դարձրել է գյուղացուն՝ Մուքիին: Լեզվի պաշտպանության և «վաթանը» ամուր պահելու անհրաժեշտությունը արտահայտված են անքակտելի միասնությամբ։ Դրանք այնպիսի սրբություններ են, որոնցից հայ ժողովուրդը հրաժարվել չի կարող։ Խիստ պատկերավոր ու դիպուկ ձևով Վեդունց Սարգիսը բացատրում է վաթանը նշանակությունը, պատասխանելով Մինարյանի այն հարցին, թե ինչու նա Թիֆլիս չի տեղափոխվում՝ իր որդու՝ Վանիի հետ միասին ապրելու համար. «Որ իմանամ քաղցած մեռնելու եմ, իմ ոտն իմ գեղիցը դուրս չեմ դնիլ,— ասում է Վեդունց Սարգիսը,— ըստեղ, ծնվել եմ, ըստեղ էլ պիտի մեռնեմ, իրա վաթանը մոռացողը, հոր տունն աչքից ու մտքից գցողը մարդ չի, հայվան ա»։ Նկատի ունենալով այն, որ վաթանի պահպանության սյուները և մայրենի լեզվի իսկական կրողներն ու պաշտպանները Վեդունց Սարգիսներն ու Մուքիներն են, որոնք իրենց ապրուստը վաստակում են ազնիվ աշխատանքով, Մուրացանր արտահայտում է այն բաղձանքը, որ «երկրագնդի վրա գտնված լավագույն անկյունները, պարարտ հողերը,