Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴՈն ԺՈԻԱՆ- Լաուրա, և վաղո՞ւց ես դու սիրում նրան։
ԼԱՈԻՐԱ- Ո՞ւմ. դու զառանցո՞ւմ ես։
ԴՈն ԺՈՒԱՆ— Սիրունիկ խաբեբա.
Հապա քանի՞ անգամ ես ինձ դավաճանել
Իմ բացակայության ժամանակ։
ԼԱՈԻՐԱ— Իսկ դո՞ւ, սրիկա։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ասա, է՜… ՉԷ', հետո կխոսենք։

ՏԵՍԱՐԱՆ Գ.



Կամանգուի արձանը



ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ամեն ինչ դեպի լավն է գնում.
Անսպաս Դոն Կարլոսին սպանելով,
Ես իբր խոնարհ ճգնավոր պահվել եմ այստեղ
Եվ տեսնում եմ ամեն օր իմ գեղանի այրիին.
Եվ նա, կարծում եմ, ուշադիր է դեպի ինձ։
Մինչև այսօր մենք միմյանցից քաշվում էինք,
Բայց այսօր ես կսկսեմ զրույց անել նրա հետ։
Ժամանակ է։ Ինչի՞ց սկսեմ։
«Կհամարձակիմ»… կամ ո'չ, «Տիրուհի»…
Վա, կասեմ այն, ինչ որ գլուխս կգա,
Առանց նախապատրաստության,
Ինչպես հանկարծախոսը շարադրում է սիրո երգը…
նրա գալու ժամանակն է։ Եվ կարծեմ
Առանց նրան ձանձրանում է կոմանդորը։
Որքան նա այստեղ հաղթանդամ է դուրս բերված.
Ի՜նչ ուսեր, ի՜նչ Հերակլես.
Բայց հանգուցյալը փոքրահասակ էր և նիհար.
Այստեղ թե ոտքի ծայրերի վրա էլ կանգնեցնես
Չի կարող նա ձեռքը մինչև յուր քիթը հասցնել։
Երբ մենք էսքկուրիայի ետևը հանդիպեցինք`
Նա ցցվեց իմ սրին, ինչպես մի ճպուռ գնդասեղին,
Եվ մեռավ։ Բայց նա հպարտ էր և համարձակ.
Եվ ուներ ազդեցիկ ոգի։