Էջ:Muratsan, vol. 7.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար սենյակներ, ապա բլրի ստորոտում կանգնեցրեց ս. Աստվածածնի եկեղեցին, շինեց միաբանների համար բազմաթիվ բնակարաններ, զարդարեց եկեղեցիները ամեն տեսակ զարդերով ու սպասներով։

Մարիամ իշխանուհու կառուցած այս եկեղեցիների առթիվ Ստեփանոս Օրբելյանը հիշում է, որ իբր Մաշտոց վրդաապետը, հետևապես և Մարիամ իշխանուհին վերին ազդեցությամբ են առաջնորդվել այդ շինությունները կառուցանելու: Այս առթիվ գրում է հետևյալը.

«Քանզի Մաշտոց ետես անուրջս գալ առնա ինքն Երկոտասան Առաքելոց ի վերա ծովուն, և նշանակյալ զտեղի եկեղեցվույն, հրամայալ նմա կանգնել զեկեղեցի հանուն սուրբ Աստվածածնի և Երկոտասան Առաքելոց և սահմանել միայնակյացս» և այլն։ Նույնպիսի ազդեցությամբ էլ Մ արիամ իշխանուհին շարժվելով` գալիս և հաճություն է հայտնում Մաշտոց վարդապետին` այդ եկեղեցիները կառուցանելու, որպիսի խոստումը և կատարում է անթերի։

Որ Մաշտոցի ժամանակ խիստ ծաղկած էր Սևանի անապատը, և նույն ինքն Մաշտոց մեծ հեղինակություն ուներ, դրա մի ապացույցն էլ այն, որ Գևորգ Բ. Գառնեցի կաթողիկոսի մահվանից հետո հայոց հոգևորականությունն ու ժողովուրդը միաբան հավանությամբ կաթողիկոս ընտրեցին իրեն` Սևանի առաջնորդ Մաշտոցին 897 թվականին։

Սրա մասին Հովհաննես կաթողիկոսը, որ Մաշտոցից հետո ընտրվեցավ, հետևյալն է գրում. «Եվ զի ընդ այն ժամանակս փայլատակյալ պայծառանայր սուրբ այրն Աստծո, որ ի Սևան կղզվո, որ զփառացն Աստծո անզիջելի լուսո ճառագայթումն ինքն նկարեր, աստվածային ծավալմամբ և սրբափայլ կրոնյոք կենդանականոք և հոգիախաղաց զորությամբ ի տեսական անդ զը անտեսսն տեսաներ, սասկ այնօրիկ ամենեցուն աչք ի նա նաեին…»։

Դժբախտաբար այս առաքինի և շինարար Մաշտոցը