Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցին շինեց, որովհետև կաթողիկոսական աթոռը այդ ժամանակ գտնվում էր Անիում։

Բագրատունյաց թագավորությունը վերջանալուց հետո, ինչպես Հայաստանի շատ բերդեր ու ամրոցներ, նույնպես և Սևանի կղզին ենթարկվում էր շատ անգամ հարձակումների կնշանակե Սևանը դեռ անուն ու համբավ ունեցող մի ուխտ և ամրոց էր։ Բայց, ինչպես երևում է, Գեղամա ծովակը ամեն անգամ էլ արգելք էր լինում թշնամիներին ազատ մուտք գործելու այդտեղ։

Այս հարձակումների վերաբերմամբ մի հիշատակագիր` առանց թվականը հիշելու, առաջ է բերում Սևանի ազատության մի նշանավոր դեպք, որը մենք նույնպես ավելորդ չենք համարում հիշել այստեղ։

Լեռնական լեզգիների մի հարձակման ժամանակ, Սևանի շրջակա գավառների բնակիչները փախչում և ապաստանում են այս կղզում։ Թշնամինները հնար չեն գտնում կղզուն մոտենալու։ Նրանք Հեռանում են։ Մի քանի օրից հետո երևում են երկու թուրք վաճառականներ, որոնք գալով կղզու վերակացուի մոտ խնդրում են նրան թույլ տալ, որ իրենց ունեցած ապրանքերը կնքած արկղներով տեղափոխեն կղզին, այդտեղ, իբրև ապահով ծածկարան, պահելու համար, մինչև որ երկրում տեղի ունեցող խռովությունները դադարեն։

Վերակացուն սկզբում ընդդիմանում է, բայց վերջը զիջանում է վաճառականների թախանձանքին։ Կղզին փոխադրվում են քառասունից ավելի մեծամեծ արկղներ և դարսվում կղզու սենյակներից մեկում։ Այդ օրը ուսանող աշակերտներից մեկը դասը չիմանալու համար պատժված լինելով` գնում է այդ արկղների մոտ, իբրև մի առանձին տեղ, դասը սովորելու. բայց ինչպես անհանգիստ երեխա, արկղներից մեկի կողպեքը սկսում է շարժել։ Հանկարծ միջից հետևյալ խոսքերն է լսում. «Ալի, վախըտ իս է չքմալը».— դուրս գալու ժամանա՞կն է։ Ւսկույն աշակերտը գալիս իմացնում է միաբաններին։ Վերջիններս գալով ստուգում են, որ արդարև արկղների մեջ երկերկու զինված զինվորներ են թաքցրած։ Վանականները կամենում են բոլորին էլ զինաթափ անելով հեռացնել կղզուց, բայց աշխարհական ժողովուրդը հակառակում է, ուստի