Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չէի թվացել ինչպես այդ միջոցին: Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա. հոգիս միագամայն ամայացել էր:

Ու երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով








չէի Ptiu,9^Lf ինչպես այդ միջոցին* Մի րոպե աշխատեցի հո¬ գուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամա¬ նակ Լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զդում ինձ, ու ոչինչ չգտա. հոգիս միանգամայն ամայացել էր* Ու երբ շփոթված և կա կագելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հե- տապնդել իրենг Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած* Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամե¬ րին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աս¬ տիճան ընկել էի։ Իսկապես որ, խո չէ՞ր կարելի այդ պատ¬ ճառը դժբախտ սերը համարել— մի բան, որը շատ֊շատ կա¬ րող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։ Ոուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ։ Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճան ությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այս աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Ոայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը — այս ուղղությամբ կատարած պրպտում ներս դեռ երկար ժամանակ մտատան¬ ջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հան¬ կարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը* Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերն ագրով։ Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնադիրը, սակայն, գնամ եմ «նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համարt - 136 -