Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա դարձավ դեպի Արևելյանը,— դու չդիտե՞ս, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում, ես դրա համար առանձին ուսուցչուհի էթ վարձել և այժմ տեսնես թե ո՞րքան սքանչելի նա երդում ու նվագում է... — Հա՜, հա՜, հա՜...— սկսեց ծիծաղել Եղիսաբեթը, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը։— Այդպես ինձ երկինքը մի բարձրացնիր, հանկարծ վայր կձգես... — Ես հո սուտ չեմ ասում... — Ես շատ կցանկանայի, տիկին, որ ձեր ամուսնու ասածները բոլորը ճիշտ լինեին,— ասաց Սուրեն Արևելյանը յուր մշտական լուրջ ձայնով։— Խնդրեմ, եթե ձեզ այդ նեղություն չէր լինիլ, ինձ համար մի բան նվազեիք։ — Երբ դուք այդ ցանկանում եք, պարոն Սուրեն Արևելյան, ես մեծավ ուրախությամբ,— ասաց Եղիսաբեթը մի փոքր կարմրելով, նստեց դաշնամուրի առաջ և սկսեց թերթել ձայ- նագրատետրը։ — Դու չես կարող երևակայել, Սուրեն, թե որպես ես սիր ում եմ այդ երաժշտությունը,— ասաց Գարասիմ Զաքարյանը:— բայց ցավալին այն է, որ ես ոչ մի դործիքի վրա ածել չդիտեմ, թեպետ շատ եմ փորձել սովորելու, բայց չի հաջողվել,,. Այդպիսի դործերի մեջ առհասարակ ես բոլո¬ րովին անընդունակ եմ, հա , հա , հա ...

Այդ միջոցին Եղիսաբեթը արդեն պատրաստվեցավ նվագելու։ Նա սկսեց նվագել ու երգել մի սիրային պիես, որ բավականին ձայնագրված էր քաղցր և ազդող եղանակով, ինչպես լինում են առհասարակ սիրային մեղեդիները։ Եղիսաբեթի ձայնը, եթե ոչ հիանալի, բայց կարելի էր ասեւ քաղցր էր, բայց ոչ բոլորովին կանոնավորված։ նա իսկապես նմանում էր երգչուհու, որը նստած բեմի վերա հարյուրավոր հանդիսատեսների ու կրիտիկոսների առաջ, երդում է, աշխատն- լով յուր քաղցր ձայնով և ձայնի զարմանալի ելևէջներով թափանցել մինչև բուորի սրտի խորերն և միևնույն ժամանակ, զգույշ լինելով, թե մի գուցե մի որևիցե սխալմունքով ձայնի կամ եղանակի մեջ ձգի յուր փառքը բոլոր հանդիսատեսների առաջ։ Զաքարյանր մեծ հիացմունքով նայում էր Սուրեն Արևելյանին և կարծես ասում էր. — <(Ինչպե՞ս է —֊ երջանի՞կ եմ, թե ոչ...»։