Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարի գիշեր, իմ հրեշտա՜կսշշնջաց երիտասարդը և ջերմ կերպով համբուրեց նրա ձեռքըt

Օրիորդը անհետացավ իրենց բակի դոներից ներս, իսկ Սեյրանյանը, կարծես վերածնված, վերադարձավ յուր խուցը։

Ամառը երբեմն եղանակը մի քանի օր շարունակ միև- նույն ժամերին միանման է լինում։ Զարմանալի չէ ուրեմն, որ հետևյալ գիշերն էլ եղանակն շատ վատ էր, անձրև էր գալիս և սարսափելի որոտում։

Սեյրանյանն անհանգստությամբ սպասում էր Նունեի գալուն։ Նա շուտ ֊շուտ դուրս էր նայում, բայց տակավին Նու- նեն չկար։ Հազար ու մի չար մտքեր ալեկոծում էին նրա սիրտը, եթե օրիորդին մի բան պատահելու լինի, ո*վ կլինի մեղավորը, ո* վ կլինի պատճառը... Նա անիծեց իր ծնունդը, հագավ վերարկուն և անկյունից վերցնելով յուր հաստ ձեռ¬ նափայտը, գուրս գնաց շտապով։ Արդեն ժամի տասնմեկն էր խփում քաղաքային ժամացույցը, անձրևը շարունակ շըփ- շըփում էր, պեծին-պեծին էր տալիս, փողոցներում դարձյալ մարդ չէր երևում, միայն մի քանի կառքեր գլուխները ծած¬ կած անցնում էին գռգռալով։

Սեյրանյանը շտապ քայլերով գնում էր դեպի աղա Յագոր Բուղդանիչի տան կողմը, նա վճռել էր գնալ և սպասել Նու- նեին նրանց դռների մոտ։ Բայց ահա հեռվից ով որ շտապով գալիս էր դեպի նա։ նրանք մոտեցան, և Սեյրանյանը ճանա¬ չեց նրան։

— Նունե',— կանչեց նա ուրախությամբ։
— Այդ դո*լ ես, Գրիգոր, կարծեցի, թե ավազակ ես.,, գնանք շուտով։
Եվ նրանք ծիծաղելով ձեոք֊ձեոքի տվին և գրեթե շարու֊ նակ վազելով, հասան մեզ ծանոթ խուցը։ 


— Ես քո մասին սկսել էի շատ անհանդիստ լինել, հրեշ¬ տակս,— ասաց Սեյրանյանը' գուռը փակելուց հետո նստելով օրիորդի կողքին, որ արդեն մտնելուն պես վերայի շալը մի կողմն էր ձգել և ժպիտը դեմքին մահճակալի վերա նստել։ — Ես կարծում էի, թե ձեր տանը իմացել են։

— Օ, ոչ,-— կանչեց ուրախ ծիծաղելով օրիորդը,— երեկ գիշեր, ոը այստեղից վերադարձա տուն, ոչ ոք ոչինչ չլսեց։ -317 -