Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գուցե այդ ինձ հարցնես սիրելի Գրիգոր,թե ի՞նչն էր պատճառը, որ հայրս ինձ հենձ այդ հրեշը մարդու հետ ամուսացրոց աաաաաաաաաաաաաաաաաաաաաաա միթե նա նրան չէր ճանաչում նրա













Գուցե այդ ինձ հարցնես, սիրելի Գրիգոր, թե ի՞նչն էր պատճառը, որ հայրս ինձ հենց այդ հրեշ մարդու հ^տ ամուսնացրեց, մի1*թե նա նրան չէր ճանաչում, նրա կյանքին ծանոթ չէր. եթե ծանոթ չէր, խո մայրս ճանաչում էր, մայրս կն ախ ա զգուշացներ նրան, նա ցույց կտար նրան այն կո¬ րուստը' դեպի որը նա կուրորեն հետևում էր — այո', Գրի¬ գորկպատասխանեմ ես քեզ,— նա մորիցս այդ ավԼ(ի լավ գիտեր, նա ավելի լավ էր ճանաչում այդ մարդուն և դր ա վարած կյանքը, քան մայրս, բայց տ ես, թե բանն ինչումն է։— Հայրս— ինչպես դու գիտես, սովորություն ունի միշտ կլուր գնալու, ավելորդ է ասել, թե որքան գումարներ է նա այդտեղ տարել և տարվել... Մի երեկո նա պատահել է այն- տեղ իմ ամուսնուն, և երկուսով սկսել են թուղթ խաղալ, այդ գիէեր հորս րոլորովին չէ հաջողվում, և նա սկսել է տանուլ տալ։ Նա կատաղությունից սկսում է հետզհետե գումարները ավելացնել։ Վերջապես այդ գիշեր նա վեց հազար ռուբլի է տանուլ տվել։ իհարկե, այդ փոքր գումար չէ և հայրս եր¬ կար ժամանակ չէ կարողացել թե չէ' ուզեցել վճարել։ Տես¬ նելով այդ և կասկածելով, թե միգուցե հայրս այդ ամենևին էլ չի վճարիդ պարտատերը մի լավ րան է մտածում—այն է% փողի տեղ ինձ աոնե և այդ բանն այն, ինձ .անծանոթ, պա¬ ռավ կնոջ միջնորդությամբ առաջարկում է հորս, որն յուր կողմից մեծ ուրախությամբ ընդունում է այդ առաջարկու¬ թյունը։ Հայրս այդտեղ յուր համար երկու մեծ օգուտ է տեսնում — աոաջինը, որ յուր վեց հազար պարտքից է աղատվում և երկրորդը— ինձ առանց օժիտի է ամուսն ացնում և այդ է[ մի այնպիսի հարուստ մարդու հետ, որպիսին էր իմ ամուսինը։ Ես հետո իմացա, որ այդ մարդուն գրեթե ամենքը ճանաչելիս են եղել և ոչ ոք դրան չէ կամեցել աղջիկ տալ, չնայելով, որ ինքն է աոաջարկելիս եղել փող։ Ես երկար չեմ խոսում, Գրիգոր, ես քեղ եմ թողնում մտածել իմ հոր, իմ հարազատ հոր այդ վարմունքի վերա։ Եվ այսպես ես ծախված էի, կամ ավելի ճիշտն ասած, ես — կենդանի արարածս թղթի մեջ կյուբամ տանուլ ԼԿ տված և այն էլ իմ հարազատ հոր ձեռքով... 0 հ, ես չեմ կարող այլևս մի բան ասել, իմ սրտիցս արյուն է կաթում,