Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկա ձեզ մոտ, որ դուք այդ գումարը կարող եք առնե ձեր հորից։

— Մե՞ր հորից,— կանչեց իսկույն Գարեգինր մի այն- Աքիսի եղանակով, որ կարծես ասում էր' դրանից ավելի անկարելի բան չէ կարոդ լինել աշխարհիս երեսին։

— Այո՞, ձեր հորից։ նա կտա, եթե նրան կամ դրէմւվ առաջարկեք տունը, կամ տոկոս, մինչև որ վճարեմ այդ գում արը։

— Ի՞նչ.** կամ տունը գրավ աոաջարկենք, կամ տոկո՞ս...

— Այո... ի՞նչ է որ։

— Երբ որ այդպես է, ավելի լավ կանես հենց հիմիկուց տունը պարտ ատ երին տաս և քեզ համար հանգիստ նստես...

- Ինչ ես ասում, Գարեգին...

— Այո՞,— շարունակեց նույն եղանակով Գարեգինր,— այդպես թե ավելի հանգիստ կլինես և թե ավելի աժան կպրծնես։

— Ես քեզ չեմ հասկանում...

— Շա՞տ հասկանալի է... Եղբայր, դու չե՞ս ճանաչում իմ հորը, դու չդիտե՞ս, թե ինչպիսի մարդ է նա... դու չե՞ս հասկանում, որ երեքհազարռուբլիանոց տունը հազար ռուբլի գրավ տալով նրան, միևնույն է, թե զրկվում ես այդ տնից, որովհետև, ախր, եղբայր, քո թշվառ ռոճիկով դու ե՞րբ պի֊ տի վճարես ամբողջ հազար ռուբլին, որ տունդ թափես, հա¬ զար ռուբլին,— երևակայո՞ւմ ես... դեռ ո՞ւր մնաց, որ հայրս քեզ վճարման ժամ ան ա կամ ի ջոց կնշանակե այն պայմանով, որ եթե մինչև այդ ժամանակամիջոց պարտքդ վճարեցիր, խո վճարեցիր, իսկ եթե ոչ— տունն իրենը լինի։ Թեկուզ հազար տարի նշանակն ժամանակամիջոց և եթե դու կաշվիցդ էլ դուրս գաս, դարձյալ չես կարող պարտքդ վճարել, չես կարող, ասում եմ... Իսկ եթե ուզում ես տոկոսով վերցնել— այդ ավելի վատ, որովհետև նա քեզ այնպիսի սոսկալի տոկոս¬ ներ կնշանակե, որ հազար ռուբլու տեղ երեք-չորս հազար կվճարես, բայց դարձյալ հազար ռուբլի պարտքդ կմնա յուր տեղն անշարժ... է՞, եղբայր, դու դեռ չես ճանաչում վաշխա¬ ռուներին, իսկ իմ հայրս նրանց պարագլուխն է...