Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Բեմն առժամանակ մնում է դատարկ: Ննջարանի դուռը բացվում է. Թուսյանն զգուշորեն հանում է գլուխը ստուգելու համար, թե մարդ չկա արդյոք, տեսնելով, որ ոչ ոք չկա, մտնում է: Նրա դեմքի վրա երևում են հենց նոր կրած մահվան երկյուղի նշաններ: Նա մոտենում է նախասենյակի դռանը, ականջ է դնում դեպի դուրս, հետո նստում է գլխիկոր, և ծանր մտախոհության մեջ ընկնում: Դրսից լսվում է հեռացող կառքի ձայն, նա ցնցվում է, ականջ դնում շունչը պահած: Կառքի ձայնը լռում է. մտնում է Մարգարյանը, կանգ առնում նրա դիմաց և երկար նայում նրան լուռ:


ՏԵՍԻԼ X

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա՞ ինչ կասես, բարեկամ, կյանքը րոպեական հաճո՞ւյք է...

ԹՈՒՍՅԱՆ.— (Միշտ մտախոհ): Կյանքը... սարսափելի է...


(Վարագույրն իջնում է)