Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրամատիկական երկեր


Դրամատիկական ժանրը Նար-Դոսին հետաքրքրել է դեռևս պատանեկան տարիներից։ Նրա վաղ շրջանի պիեսներից պահպանվել են «Մեղր և ճանճեր», «Եղբայր» գործերը, որոնք առաջին անգամ տպագրվել են երկերի երկրորդ հրատարակության 7-րդ հատորում։


«Մեղր և ճանճեր»


Նար-Դոսի առաջին պիեսն է, գրվել է 1884-ին և վերջնական մշակման ենթարկվել 1886-ին։ Իր բնույթով այն կատակերգություն է: Տեքստը վերցված է երկերի չորրորդ հրատարակությունից։


«Եղբայր»


Անավարտ է։ Գրվել է 1887-ին, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի ազդեցությամբ։ (Տես Նար-Դոսի ինքնակենսագրությունը): Տեքստը վերցված է նույն հրատարակությունից:


«Սպանված աղավնին»


Հեղինակը դրաման գրել է իր համանուն վեպի հիման վրա։ 1906 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին։ Արժանացել է հայ դրամատիկական ընկերության մրցանակին և առաջին անգամ բեմադրվել է 1908-ի դեկտեմբերի 1-ին, Թիֆլիսում։


«Հենակներով մարդը»


Նար-Դոսը այս դրաման գրել է իր «Անհետ կորածը» պատմվածքի հիման վրա՝ 1920 թ. հոկտեմբերին։ Առաջին անգամ տպագրվել է 1921-ին, Գ. Լևոնյանի «Գեղարվեստ» ամսագրի 7-րդ գրքում: Ներկա հրատարակության տեքստը վերցված է գրողի երկերի չորրորդ հրատարակությունից։


«Ազատամտության դրոշակակիրը»


Նախատեսված է եղել չորս արարվածով ամբողջական մի կատակերգություն, բայց պահպանվել են առաջին արարվածի վերջին և երկրորդ արարվածի առաջին մի քանի էջերը։ Այս պատառիկը որոշակի հետաքրքրություն