Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիկտոր Կարենինը նրա հին բարեկամն է և իմը նույնպես։ Եվ նա սիրում է Լիզային, Լիզան էլ նրան է սիրում։

ՍԱՇԱ.— Ո՛չ։

ՖԵԴՅԱ.— Սիրում է, ինչպես կարող է սիրել մի ազնիվ, բարոյական կին, որ իրեն թույլ չի տա սիրել ոչ ոքի, բացի ամուսնուց։ Բայց նա սիրում է և կսիրի, երբ այս արգելքը (մատնանշում է իրեն) հեռացվի և ես կհեռացնեմ այս արգելքը, և նրանք բախտավոր կլինեն (ձայնը դողում է):

ՍԱՇԱ.— Ֆեդյա, մի խոսիր այդպես։

ՖԵԴՅԱ.— Դու հո գիտես, որ այս ճիշտ է, և ես ուրախ կլինեմ, որ նրանք բախտավոր լինեն, և սրանից ավելի լավ ոչինչ չեմ կարող անել, ու չեմ վերադառնա և ազատություն կտամ նրանց և այդպես էլ ասա։ Էլ մի խոսի, էլ մի խոսի, և մնաս բարով։ (Համբուրում է նրա գլուխը և դուռը բաց է անում նրա առաջ):

ՍԱՇԱ.— Ֆեդյա, ես հիացած եմ քեզանով։

ՖԵԴՅԱ.— Մնաս բարով, մնաս բարով... (Սաշան դուրս է գնում):


ՏԵՍԻԼ 7

Ֆեդյա, մենակ

ՖԵԴՅԱ.— Այո, այո, հրաշալի է, գեղեցիկ։ (Զանգահարում է):

ՏԵՍԻԼ 8

Ֆեդյան և լակեյը:

ՖԵԴՅԱ.— Կանչեցեք պարոնին։

ՏԵՍԻԼ 9

Ֆեդյա, մենակ:

ՖԵԴՅԱ.— Ճշմարիտ է, ճշմարիտ է։