Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ և անդէն յուսով մեծաւ
Անմարմնաբար ճգանց տարաւ
Եւ ինքն ի նոյն մարմնով մեռաւ
Եւ անտանօր իսկ թաղեցաւ:

Եւ նա զԱննա քոյրն իւր կացոյց
Յետ իւր տեղոյն խրատող նոցունց,
Որ և նորին զվարս անմարմնոց
Տըւեալ յետնոցըն ապացոյց:

Ինքն հետևեալ սրբոց հետոց,
Շինեալ խրճիթ աղօթանոց,
Գագաթ վիմին ամրակառոց,
Որ և կոչի քար Դարբնոց:

Եւ է հանդէպ մենաստանին,
Դիմաց գոլով արևելին,
Անդ աղօթէր թիկանց վիմին
Բաղձմամբ սիրոյ տեսան արարչին:

Փոքու աւուրբք անդ ճգնեցաւ
Եւ ի նոյնում կատարեցաւ,
Օրմզդադա՝ քոյր Մարթայ,
Փոխան նորա գլուխ կացաւ:

Նոյնպէս միմեանց յաջորդ գոլով
Հարստակրօն յաւուրս յոլով,
Մինչ ի վերուստ երնելով
Այցելութիւն տեառն հոգոյ: