Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բան նորասքանչ զարմանալի,
Որ չէր եղեալ բնաւ յերկրի,
Զի արարիչն ամենայնի
Զգենու մարմին հողեղինի:

«Գընա,— ասէ Գաբրիէլին,—
Տուր զաւետիս սրբոյ կասին,
Թէ գայ աստուած բանն անմարմին,
Ծնանի ի քէն անճառելին»:

Դասուք վերնոց հրեղէն գնդին
Հոգին աստուած անզննելին,
Շաչմամբ ահեղ և մեղմագին
Եկաւորի առ սրբուհին:

Եւ ընդ ասել Գաբրիէլին.
«Քեզ հովանի է սուրբ Հոգին»,
Նոյնժամ մտեալ աստուած հոգին,
Տեղ պատրաստեաց իւր էակցին:

Զայնմ պահու Յիսուս որդին
Բնաւորեցաւ յարգանդ կասին
Եւ ձևացուց իւրն մարմին
Միտք և հոգի բանականին:

Էր ի յերկինս բոլորովին
Ընդ հօր հոգով ի յաթոռին,
Նոյն և բոլորն առ սրբուհին
Բովանդակեալ յորովայնին: