տաղ, և՛ գանձ, և՛ աղոթք, և՛ տրամախոսության: Նա ներբողների բնագավառն է ներմուծել հայրենասիրության, դպրության, լուսավորությւսն գաղափարների փառաբանումը, ընդլայնել է նաև գանձերի թեմատիկ սահմանները՝ նյութ դարձնելով ժողովրդից ելած հայրենասերների գործերը: Նա խորացրել է վիճաբանական կոչվող գրական տեսակի մշակման վարձը և տվել է ժողովրդական նյութի լավագայն մշակման օըինակ՝ ի դեմս երկնքի և երկրի վիճաբանության:
Ներսես Մոկացու լեզուն գրաբարն է, սակայն ժամանակի շունչը մղել է, որպեսզի նա խոսի համեմատաբար պարզ ու հասկանալի գրաբարով, տեղ-տեղ հասնելով խոսակցական լեզվի մակարդակին: Պատահական չէ, ոը նրա ստեղծագործությունների լեզուն գրավել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» աշխատության հեղինակների ուշադրությունը:
Ներսես Մոկացին եղել է եռանդուն գործիչ և շնորհալի բանաստեղծ, որի հասարակական-քաղաքական դիրքորոշումը և գրական հավատամքը սերտորեն միահյուսվել են ի նպաստ այն ազնիվ նպատակի, որն ապահովում էր օտար լծի տակ հեծող հայ ժողովրդի գոյատևումն ու ապագան: