Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանանեխ — փոքրիկ բույս, որ աճում է որպես ծառ, նրա անունով կոչվում է և նրա սերմը, որը խիստ կծու է, համեմիչ, մարսեցուցիչ
Մարդախոշոշ — մարդասպան, արյունահեղ, արյունարբու
Մարտիրոս — վկա, նահատակ
Մէհրապ (մէհրաբ) — մզկիթի ճակատին գտնված խորշ, որը համապատասխանում է հայկական եկեղեցու սեղանին, ընդհանրապես՝
խորշ պատի մեջ
Միեղջերու — առասպելական կենդանի, որ ճակատին ունի մի եղջյուր,
նման է եղջերուի, ձիու, վարազի, ուղտի: Ծիրանագույն կառափի
վրա ունեցել է մի երկար և սուր եղջյուր, ապրելիս է եղել Աֆրիկայում, Արաբիայում և Հնդկաստանում, և որին այլ կերպ չէին
կարողանում բռնել, քան մի կույս աղջիկ դնելով նրա որջի մեջ,
ռնգեղջյուր
Մոլար — մոլորեցուցիչ, խաբեբա, պատրիչ, սխալ, վրիպակ, սուտ
Մոխրատեսակ — մոխրի տեսք ունեցող, մոխրագույն, սևերես
Մորի (մորեաց) — գազանների որջ մայրիների մեջ, որտեղ կորյունները
մոր հետ են, կաղաղ, դադարք
Մսհաւ (Զմսհաւ) — մեսիա, Քրիստոս
Մուննաթ (միննէթ) — երախտիք, անտեղի հիշատակություն իր արած
լավության մասին, որ անհաճո է լավությունը ստացողի համար,
նրան մի տեսակ պարտավորցնում է, ճնշում
Մարտ — տունկ կամ թուփ մանրատերև, մշտականաչ, անուշահոտ
Մօր — տիղմ, ցեխ, ճահիճ, վայր աղտեղոտ


Յ


Յապաւեմ — խուզել, հատանել, կտրել, մաքրել
Յասպիս — խիտ կվարց ակաթի ցեղից, գորշ կարմիր, դեղին կամ կանաչ, թանկարժեք շատ գեղեցիկ քար, որ գործ է ածվում իբրև
զարդ
Քարացումն — գետերի բարձրանալը
Յեռում — շարահարել, հարմարել, հարդարել, ընդելուզանել
Յոլով — ժողով, բազում, շատ, հաճախ, մեծ մասն